13/06/2018 15:04
«Մեկը տասնմեկից». նոր ֆիլմ՝ ֆուտբոլի Աշխարհի առաջնությանն ընդառաջ
Առաջին ալիքը, ֆուտբոլի Աշխարհի առաջնությանն ընդառաջ, կցուցադրի «Մեկը տասնմեկից» վավերագրական ֆիլմը: Այն պատմում է իտալացի քանդակագործ Սիլվիո Գաձանիգայի ստեղծած Ֆուտբոլի Աշխարհի գավաթի մասին:
Ֆիլմի հերոսները լեգենդար ֆուտբոլիստներն ու հասարակ երկրապագուներն են, ինքնաթիռի օդաչուներն ու պարուսույցները: Նրանց կյանքը բաժանվել է երկու մասի՝ Աշխարհի առաջնությունից առաջ և հետո:
Ռոբերտո Բաջիոյի, Դիեգո Մարադոնայի ու Աշխարհի գավաթի մասին բացառիկ ֆիլմը Առաջին ալիքի եթերում կլինի հունիսի 13-ին, ժամը 20:05-ին: