14/06/2018 10:13
Սեֆիլյանի ազատ արձակմանը Նիկոլ Փաշինյանի թիմը դեմ է եղել. «Ժամանակ»
«Ժամանակ», «Թիմը դեմ էր» (էջ 1), թերթը գրել է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով` Նիկոլ Փաշինյանի թիմում թեժ քննարկումների առիթ է դարձել երեկ Վերաքննիչ դատարանի կողմից Ժիրայր Սեֆիլյանի ու նրա համախոհների ազատ արձակման փաստը: Նիկոլ Փաշինյանին, մասնավորապես, ասվել է. «Եթե ազատ ես արձակում այդ մարդկանց, ինչ երաշխիք կա, որ նրանք վաղը ապագաղութացման իրենց որդեգրած սկզբունքի շրջանակներում դուրս չեն գա բողոքելու և ԵՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջ չեն ներկայացնի: Ինչ ես անելու, ոնց ես ռուսներին պատասխան տալու»: Մեր աղբյուրի փոխանցմամբ` Փաշինյանն անտեսել է իր թիմակիցների կողմից բերված փաստարկները և Սեֆիլյանի ու Գևորգ Սաֆարյանի ազատ արձակվելուց առաջ մեկնել է Ռուսաստան»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում