14/06/2018 11:47
Անուբաղ Համբարյանն ազատվել է ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով և հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, Անուբաղ Համբարյանն ազատվել է ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից:
Ա.Համբարյանի հրաժարականի մասին Aysor.am-ը տեղեկացրել էր հունիսի 11-ին: Ոստիկանության գեներալ-մայոր Անուբաղ Համբարյանը համակարգում է երկար տարիներ։ 2008-2013 թվականներին Համբարյանը ղեկավարել է Լոռու մարզի ոստիկանության վարչությունը։ 2013-ից մինչ այժմ նա Հայաստանի փոխոստիկանապետն էր։