14/06/2018 18:15
Չինաստանի ԿԲ-ն թղթե անդորագրերը փոխարինում է բլոկչեյնով
Չինաստանի Ժողովրդական բանկը (PBoC) ֆինանսական խարդախությունների կանխման համար որոշում է կայացրել թղթե անդորագրերն էլեկտրոնային տեսքի բերելու մասին: Դա տեղի է ունենալու բլոկչեյն տեխնոլոգիաների և սմարթ պայմանագրերի կիրառմամբ:
Հարթակի ստեղծման համար պահանջվել է մեկ տարի: 2017 թվականին այն հաջող փորձարկում է անցել: Նոր տեխնոլոգիայից մեծ թափանցիկություն է ակնկալվում: