14/06/2018 22:00
Երևանի քաղաքապետարանում ԱԱԾ գործողությունները ՀՀԿ-ն դիտարկում է առնվազն ձևի առումով ոչ համաչափ. Շարմազանով
Երևանի քաղաքապետարանի հետ կապված ԱԱԾ գործողությունները ՀՀԿ-ն դիտարկում է առնվազն ձևի առումով ոչ համաչափ, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Մտահոգություն ենք հայտնում այդ գործողություններում հնարավոր քաղաքական շարժառիթների վերաբերյալ», - ասաց նա:
Է. Շարմազանովի խոսքով՝ ՀՀԿ-ն բացառապես օրինականության կողմնակից է:
«Մենք ուշի-ուշով հետևելու ենք այս գործընթացին ու նաև կոչ ենք անում բոլոր կողմերին, որպեսզի ամեն ինչ լինի օրինականության շրջանակներում ու հարգվի անմեղության կանխավարկածը», - ասաց նա: