14/06/2018 11:48
Յուրա Մովսիսյանը վիրահատության է ենթարկվել. նա 4 ամիս բաց կթողնի
Հայաստանի ազգային հավաքականի և շվեդական «Յուրգորդենի» հարձակվող Յուրա Մովսիսյանը վիրահատության է ենթարկվել:
«Շատ շնորհակալություն բժիշկ Մենդելբաումին: Վիրահատությունս, իսկապես, շատ լավ է անցել և հենց այսօրվանից սկսվում է վերականգնողական ճանապարհը։
Դժվար ու մարտահրավերով 4 ամիս է սպասվում ինձ, բայց ամեն ինչ կանեմ 100%-ով պատրաստ լինելու համար: Շնորհակալ եմ իմ բոլոր աջակիցներին` բարի մաղթանքների և աղոթքների համար:
Շատ շնորհակալ եմ նաև իմ ընտանիքին և ընկերներին, ովքեր միշտ իմ կողքին են: Զարմիկս` Վազգենը, արդեն մղում է ինձ սկսել վարժությունները` վիրահատությունից 3 ժամ անց:
Ես կվերադառնամ», - Facebook-յան իր գրել է Մովսիսյանը՝ տեղադրելով լուսանկարը զարմիկի հետ։