15/06/2018 09:30
«Հրապարակ». Պարտադիր կուտակայինի մասին օրենքը առաջին անհամաձայնությունը կլինի իշխանական ուժերի մեջ
«Հրապարակ» թերթը գրում է. «Պարտադիր կուտակայինի մասին օրենքը, որն ԱԺ-ում կքննարկվի առաջիկա արտահերթ նիստում, երևան կհանի իշխանության մեջ գտնվող ուժերի առաջին անհամաձայնությունը: ՀՅԴ-ում չեն պատրաստվում կողմ քվեարկել այդ նախագծին` չնայած նախկինում համակարգի ներդրմանը դեմ չեն եղել: 2008թ., երբ իշխող կոալիցիայում պատասխանատվություն էին ստանձնել և՛ ՀՅԴ-ն, և՛ ԲՀԿ-ն, ընդունվեց «ՀՀ կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը և կենսաթոշակային բարեփոխումների իրականացումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը»: Այն ենթադրում էր նաև պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրում: Եվ չնայած 2 ուժերի նախարարներն էլ օրերս կառավարության նիստում կողմ քվեարկեցին նախագծին, սակայն ՀՅԴ-ն և «Ծառուկյան դաշինքը» լավագույն դեպքում ձեռնպահ կլինեն, քանի որ արտահերթ ընտրություններ են մոտենում»: