15/06/2018 09:56
«Իրատես». Առողջապահության նախարարի պայքարը առողջապահության «օլիգարխների» դեմ չի բացատրվում հիվանդների «սիրուն աչքերի» նկատմամբ անհանգստությամբ
«Իրատես» թերթը գրում է. «Չնայած առողջապահության նոր նախարարը կարծում է, թե իր ղեկավարած կառույցում չկա շահերի բախում, և ինքը որևէ կապ չունի իր ղեկավարած ՄԻԲՍ ախտորոշիչ կենտրոնի հետ («Այն արդեն ուրիշ մարդ է ղեկավարում»), այնուհանդերձ, որոշակի հիվանդանոցներ իրենց հիվանդներին ուղեգրում են ախտորոշվելու հատկապես նոր նախարարի «երբեմնի» հիվանդանոցում։
Դա «ինքնաբու՞խ» է, թե՞ ներքին կարգով է արվում, բոլոր դեպքերում, փաստն առկա է։
Ի դեպ, առողջապահության նոր նախարարի պայքարը առողջապահության «օլիգարխների» դեմ ևս չի բացատրվում հիվանդների «սիրուն աչքերի» նկատմամբ անհանգստությամբ. ոչ վաղ անցյալում նրա կենտրոնի բոլոր լուրջ մասնագետներին Սամվել Ալեքսանյանը «գաղթի է ենթարկել» «Աստղիկ» բժշկական կենտրոն. նման բաները չեն մոռացվում»։