15/06/2018 12:23
Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի նախագահի` հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ
Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 15-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով, տեղեկացնում են Արցախի նախագահի մամուլի գրասենյակից:
Նշենք, որ ավելի վաղ Արշավիր Ղարամյանը զբաղեցնում էր Արցախի Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը և հրաժարական էր տվել հունիսի 1-ին Ստեփանակերտում կենցաղային հողի վրա տեղի ունեցած ծեծկռտուքին հաջորդած բողոքի ցույցերից հետո: