15/06/2018 10:41
ԱՄՀ ղեկավարը դոլարի փոխարժեքի բարձրացման պատճառով շուկաների համար վտանգների մասին է զգուշացրել
Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) կողմից իրականացվող խստացման քաղաքականության պատճառով դոլարի ամրապնդումը բացասաբար կանդրադառնա զարգացող շուկաների վրա, հատկապես այդ ազդեցությունը կախված կլինի այդ տնտեսությունների վարկավորումից, ինչպես սուվերեն, այնպես էլ կորպորատիվ պարտքի հարցերում, մամուլի ասուլիսում ասել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) նախագահ Քրիստին Լագարդը, փոխանցում է РИА Новости-ն:
«Լիովին ակնհայտ է, որ զարգացող շուկաների համար ռիսկն առաջանում է դոլարի թանկացումից և ֆինանսական անկայունության աճի և դրանից բխող փոփոխականությունից և այդ ազդեցությունը հատկապես նկատելի կլինի այն զարգացող շուկաներում, որոնք շատ վարկավորված են: Ինչպես սուվերեն, այնպես էլ կորպորատիվ պարտքի մասով... այնտեղ վտանգն ամենաբարձրն է», - ասել է Լեգարդը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպես Դաշնային պահուստային համակարգը կազդի համաշխարհային տնտեսության վրա: