15/06/2018 14:03
Դեռ վաղ է խոսել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման մասին. Պեսկով
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Մոսկվայում կայացած հանդիպումն առաջին ծանոթությունն էր, հետագա շփումների մասին խոսելը դեռ վաղ է, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Դեռ վաղ է այդ մասին խոսել, դա առաջին ծանոթությունն էր: Դրա համար էլ դեռ վաղ է խոսել որևէ շարունակության մասին», - ասել է Դ.Պեսկովը՝ պատասխանելով հարցին, հնարավոր է արդյոք ակնկալել եռակողմ կամ երկկողմ ձևաչափով հանդիպում:
Հիշեցնենք, որ Ն.Փաշինյանը նախօրեին հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստան-Սաուդյան Արաբիա ֆուտբոլային հանդիպումից հետո իրեն ծանոթացրել է Ադրբեջանի նախագահի հետ: