15/06/2018 14:10
Թրամփը Չինաստանից ներմուծվող ապրանքների համար 50 մլրդ դոլար գումարի մաքսեր է սահմանելու
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել Չինաստանից ներմուծվող ապրանքների համար 50 միլիարդ դոլար գումարի մաքսեր սահմանել, հայտնել է The Wall Street Journal թերթը:
Թե հատկապես երբ ուժի մեջ կմտնեն մաքսերն, առայժմ չի ճշտվում:
Թրամփն արդեն բազմիցս հայտարարել է, որ իրեն դուր չի գալիս Չինաստանի հետ առևտրում պակասուրդը, որը, նրա խոսքով, տարեկան հասնում է 500 միլիարդ դոլարի:
Նա մարտի 22-ին ստորագրել է հուշագիր, որը նախատեսում Է համալիր միջոցների կիրառում, ԱՄՆ-ի կարծիքով՝ Պեկինի անազնիվ առևտրական քաղաքականության դեմ: Ապրիլի 3-ին Վաշինգտոնը հայտարարել է Չինաստանից ներկրվող 1,3 հազար անուն արտադրանքի համար 25 տոկոս մաքսեր սահմանելու մտադրության մասին, որի ընդհանուր արժեքը կազմում է 50 միլիարդ դոլար: