16/06/2018 10:23
Նիկոլ Փաշինյանն ընդգծված արհամարհական վերաբերմունք է դրսևորել ՌԴ-ում ՀՀ դեսպանի նկատմամբ. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրել է. «Հունիսի 13-14-ին Նիկոլ Փաշինյանի` Ռուսաստանի Դաշնություն այցից նոր մանրամասներ են ի հայտ եկել: «Ժամանակ»-ի տեղեկություններով` վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատելիորեն ընդգծված արհամարհական վերաբերմունք է դրսևորել ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի նկատմամբ:
Մեր աղբյուրների փոխանցմամբ` Փաշինյանը իր սառը վերաբերմունքով դեսպանին հասկացրել է, որ նա իր սրտով չէ, և նրա պաշտոնավարման ժամկետը մոտենում է իր ավարտին: Թե Նիկոլ Փաշինյանը երբ կիրականացնի դեսպանին հետ կանչելու իր մտադրությունը` դժվար է ասել, սակայն մեր տեղեկություններով` այդ ժամանակը սարերի հետևում չէ: Ակնհայտ է նաև, որ ՀՀԿ-ի ու անձամբ Սերժ Սարգսյանի կադրը Ռուսաստանում այլևս չի կարող աշխատել, հետևաբար ՀՀԿ-ի կադրերից ժամ առաջ հրաժարվելը գործող իշխանության համար հրամայական է դառնում:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի հրամանով 2017 թվականի մարտի 10-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան էր նշանակվել Վարդան Տողանյանը, որը ավելի շատ հայտնի է որպես գործարար»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում