16/06/2018 16:25
Մշակութային ժառանգության եվրոպական տարին Հայաստանում հայտարարվում է բացված. միջոցառումներ Բյուրական արվեստի ակադմեիայում
Հունիսի 16-ին Հայաստանում Եվրոպական մշակութային ժառանգության տարվա մեկնարկինախորեին Բյուրական արվեստի ակադեմիայում ՀՀ-ում ԵՄ պատվիրակության կողմիցկազմակերպվել էին բացառիկ կրթական և մշակութային միջոցոռումներ:
«Հորտուս Մուզիկուս» խմբի անդամների և երաժիշտների հետ տեղի ունեցած ստեղծագործական հանդիպման ևքննարկման ընթացքում ներկայացվեցին եվրոպական և հայկական միջնադարյան երաժշտականգործիքներն ու դարաշրջանի երաժշտության կատարման առանձնահատկությունները: Եղանհամատեղ անմոռանալի ելույթներ, որոնք դարձան մեծ ոգևորության առիթ թե հայ և թե`էստոնացի երաժիշտների համար: Երաժշտասեր հանրությանն արդեն հայտի տաղանդաշատպատանի քանոնահարուհիներ Էլեն Մուսաելյանը, Քրիստինե Ենգոյանը, դուդուկի և զուռնայիփոքրիկ վարպետ Թաթուլ Համբարձումյանը երաժշտական նվերներով հանդես եկան «Հորտուսի» անդամների համար: Նրանց վարպետությունը միաձուլվեց համատեղ անսպասելիելույթով, որը դարձավ բոլոր ներկաների համար հուզումնալից և ոգևորող հիշողություն:Հանդիպմանը մասնակցում էր նաև քեմանի-հայկական վիոլա յուրահատուկ գործիքի կատարող Գրիգոր Առաքելյանը:
Երոկոյան Բյուրական արվետի ակադեմիայում տեղի ունեցավ «Հորտուս Մուզիկուս» խմբիհամերգը` «Սալվե Ռեգինա» ծագրով (միջնադարյան երգեր` նվիրված Սբ. Աստվածամորը): Այսանգամ խմբի անդամներին միացան հայկական հայտնի Գուրջիևի նվագախմբի անդամներիը(գեղարվեստական ղեկավար Լևոն Եսկենյան): Հիասքանչ կատարումներն ընդմիջվեցինհայկական Սբ. Պատարագից հատվածներով: Հիացած լսարանին Անդրես Մուստոտնենհավաստիացրեց, որ կարող է անգամ հայ երաժշտության մի ամբողջ ծրագիր ներկայացնել` իբրևհայ երաժշտարվեստի լավագույնը դեսպաններից մեկն աշխարհում:
Երկարատևծափահարություններով մեր լսարանը իր խորին երախտագիտությունն ու հիացմունքը հայտնեցերաժշտախմբին բարձրագույն որակի արվեստի հետ կարճատև շփման համար: Երեկոյին ներկաէր ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալկսին, ՀՀ –ում հավատարմագրվածդեսպաններ, հյուրեր, մտավորականներ: