16/06/2018 22:30
Էդուարդ Շարմազանովը և Վահրամ Բաղդասարյանն այս պահին գտնվում են ԱԱԾ-ում
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այս պահին գտնվում են ԱԱԾ-ում։
Ինչպես հաղորդում է Aysor.am-ի թղթակիցը, նրանք ԱԱԾ են եկել՝ տեսնելու ձերբակալված ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը բերման է ենթարկվել և ձերբակալվել` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 96-րդ հոդվածով սահմանված կարգով, ԱԺ պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվել է ՀՀ ԱԺ նախագահը:
Իսկ ԱԺ ՀՀԿ խնբակցությունը Արցախի Հերոս Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը պետական ռեպրեսիվ ապարատի գործադրման հերթական ահազանգն է համարել։