19/06/2018 13:21
Գագիկ Ծառուկյանը կոչ է արել տարկետման վերաբերյալ միջնորդության ցուցակից իր որդու՝ Նվեր Ծառուկյանի անունը հանել
Գագիկ Ծառուկյանին այսօր ներկայացվել է մամուլում տեղ գտած այն տեղեկատվությունը, որ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը դիմել է Կառավարությանը՝ Նվեր Ծառուկյանի համար տարկետման իրավունք տրամադրելու միջնորդությամբ:
Aysor.am-ը Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից տեղեկացավ, որ նույն պահին Գագիկ Ծառուկյանը դիմել է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը և Կառավարությանը՝ տարկետման վերաբերյալ միջնորդության ցուցակից իր որդու՝ Նվեր Ծառուկյանի անունը հանելու կոչով:
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանի որդին ուսանում է անվճար համակարգում և օրենքով սահմանված կարգով մինչ 2021 թվականը օգտվում է տարկետման իրավունքից: