Իրինա Հարությունյանին Ֆրեդ Դավթյանը հետ չի ընդունել թատրոն. տնօրենն առաջնորդվում է մասնագիտական որակներո՞վ, թե՞ անձնական հարաբերություններով. մեկնաբանում է դերասանուհին

20/06/2018 19:02

Իրինա Հարությունյանին Ֆրեդ Դավթյանը հետ չի ընդունել թատրոն. տնօրենն առաջնորդվում է մասնագիտական որակներո՞վ, թե՞ անձնական հարաբերություններով. մեկնաբանում է դերասանուհին


Հայաստանի միակ Ռուսական թատրոնում՝ Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկականում, վերջին շրջանում լարված իրավիճակ է: Շուրջ 50 տարվա գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի մահից հետո արդեն գրեթե 8 ամիս է՝ թատրոնն առանց գեղարվեստական ղեկավարի է մնացել: Ներկա պահին թափուր մնացած այդ պաշտոնի համար պայքարում են ռեժիսոր Նորա Գրիգորյանն (Ալեքսանդր Գրիգորյանի դուստրը) ու տվյալ թատրոնի դերասան Ռոբերտ Հակոբյանը: Նկատելի է, որ պայքարը գործնական դաշտից տեղափոխվել է նաև անձնական հարթություն, քանի որ իր հարցազրույցներում դերասան թեկնածուն հաճախ է շեշտում՝ ինքը պայքարելու է այդ պաշտոնի համար, քանի որ մյուս հավակնորդը թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի դուստրն է:

Aysor.am-ի հետ զրույցում գնահատելով ստեղծված վիճակը՝ թատրոնի նախկին «բնակիչ» ՀՀ Վաստակավոր արտիստուհի Իրինա Հարությունյանը նկատեց՝ ամեն ինչ շատ վատ է:

«Իմ կարծիքով գեղարվեստական ղեկավարի հարցը պետք էր շուտ լուծել, բայց նախկին իշխանությունն (նկատի ունի՝ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին՝ հեղ.) իր հերթական սխալ որոշումը կայացրեց: Դա խաղացանկային թատրոն է, ու ստեղծագործական թիմի յուրաքանչյուր անդամ պարտադիր պետք է վերահսկողություն ունենա: Որքանով տեղեկացված եմ մամուլից՝ թատրոնում այնպիսի իրավիճակ է տիրում, որը հարիր չէ այդ թատրոնին: Այնտեղ ոչ թե պայքար, այլ պատերազմ է գնում: Ափսոսանք եմ ապրում, երբ տեսնում եմ, որ այս թատրոնի բարձր համբավը կարող է անկում ապրել», - ափսոսանքով նշեց մեր զրուցակիցը:

Նկատառմանը, որ թատրոնի պատասխանատվությունն այս ընթացքում ստանձնել է տնօրեն Ֆրեդ Դավթյանը, ինչը պետք է որ նշանակի, որ այնտեղ արտիստներն ինքնագործունեությամբ չեն զբաղվում, պատասխանեց.

«Ես գտնում եմ՝ եթե տնօրենը թույլ է տվել, որ թատրոնն այսօր հասնի այս վիճակին, ապա այնտեղ ղեկավարություն, տնօրեն ընդհանրապես չկա: Տարիների ընթացքում այս թատրոնում տարբեր տարաձայնություններ են եղել, բայց թատրոնն ունեցել է ղեկավար, որը կարողացել է ձեռքը խփել սեղանին ու այդ ամենին վերջ դնել: Ալեքսանդր Սամսոնիչն էլ էր լսում բոլորին, բայց վճռորոշ խոսքը պարտադիր իրենն էր լինում: Նա ղեկավար է, իր պատասխանատվությունն այսօր ամենամեծն է, չպետք է թողնի, որ ներքին կոնֆլիկտը զարգանա: Այսօրվա դրությամբ երկրի առաջատար թատրոններից մեկը կանգնել է կործանման եզրին միայն այն պատճառով, որ երկու հոգի ընդհանուր հայտարարի չեն կարողանում գալ»:

Անդրադառնալով նախկին գործընկեր երկու թեկնածուներին՝ դերասանուհին ընդգծեց՝ նրանցից և ոչ մեկին չի տեսնում Ռուսական թատրոնի ղեկին:

«Ստեղծված վիճակը պետք է ռեալ գնահատել: Եթե այսօր նրանց համար այդ պաշտոնը կռվախնձոր է դարձել, ոչ թե պայքար, այլ պատերազմ, ուրեմն իրենցից ոչ մեկը չպետք է հայտնվի թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում… Ալեքսանդր Սամսոնիչի մահից հետո հարցազրույցի ժամանակ ասել եմ՝ չեմ էլ պատկերացնում, թե ով կարող է իրեն փոխարինել այս թատրոնում: Այստեղ պետք է լինի նոր մտածելակերպով, թարմ ու պայծառ մտքով մեկը: Ճիշտ է՝ դժվար կլինի այս վիճակում կառավարել ու վերակենդանացնել թատրոնը, բայց կարծում եմ՝ մեր ասպարեզում այդպիսի մեկը կգտնվի», - նշեց նա:

Ըստ կանոնակարգի՝ թատրոնների գեղարվեստական ղեկավարների և գլխավոր ռեժիսորների նշանակումները իրականացնում են թատերական կոլեկտիվն ու թատրոնի ղեկավար կազմը, Մշակույթի նախարարությունը մրցույթով նշանակում և ազատում է միայն թատրոնների տնօրեններին: Իրինա Հարությունյանը հույս հայտնեց՝ Մշակույթի նախարարն այս անգամ իրավիճակին այլ կերպ կարձագանքի:

«Չի կարելի, որ նախարարությունը կարևոր այդ առաքելությունը թողնի միայն դերասանների հայեցողությանը: Բնականա է, որ թատրոնի դերասանը չի կարող իրավիճակն օբյեկտիվ գնահատել, տարաձայնություններ կլինեն, կոլեկտիվում մարդիկ որոշակի քմահաճույքներ ու պառակտումներ կունենան, կարող են նաև զուտ անձնական համակրանքով առաջնորդվել: Նաև տնօրենը պետք է հստակ դիրքորոշում ունենա, ոչ թե ասի՝ ով լինի, նրա հետ էլ կաշխատեմ», - հավելեց մեր զրուցակիցը:

15 տարի աշխատելով Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում՝ Իրինա Հարությունյանը սեփական դիմումի համաձայն 2013 թվականին հեռացավ այնտեղից: Պատճառը որոշակի տարաձայնություններն էին: Հարցին՝ արդյոք դերասանուհին չի կարոտում մայր թատրոնն ու չի ցանկանում վերադառնալ այնտեղ, վրդովված պատասխանեց.

«Մարտ ամսին անձամբ առաջին քայլն արեցի ու փորձեցի թատրոն վերադառնալ. գնացել եմ տնօրենի մոտ, ով ինձ գործի չընդունեց անհեթեթ պատճառաբանությամբ՝ հաստիք չկա: Պատկերացնո՞ւմ եք, միակ ռուսական թատրոնն այսօր դերասանի հաստիք չունի: Տպավորություն է՝ ռուսախոս դերասանները, վաստակավոր, պրոֆեսիոնալ արտիստներն ամեն քայլի են հանդիպում: Ես նրա ոչ մի բառին չհավատացի, այդ մասին իրեն էլ եմ ասել: Նաև ասել եմ՝ դիմումս մակագրի, գրի, որ հաստիք չլինելու պատճառով ես թատրոն չեմ կարող վերադառնալ: Բնականաբար՝ հրաժարվեց, ու ինձ ուղղորդեց դեպի Մշակույթի նախարարություն»:

Պարզվում է՝ Ֆրեդ Դավթյանը միայն հաստիքի պատճառաբանությամբ չի սահմանափակվել: Չհամոզելով դերասանուհուն՝ հիշեցրել է՝ նա թատրոնից սկանդալով է հեռացել: Բայց թե ի՞նչ կապ ունեն մասնագիտական հմտություններն ու անձնական հարաբերությունները՝ այլ հարց է: ՀՀ Վաստակավոր արտիստուհին հասկանում է, թե որտեղ է թաքնված, այսպես ասած, շան գլուխը:

«Ֆրեդ Դավթյանն ինձ ասում է՝ մի քիչ էլ սպասիր, կոլեկտիվը դեռ ուշքի չի եկել քո գնալուց հետո: Թող նոր գեղարվեստական ղեկավար գա, ինքը կորոշի՝ դու գա՞ս, թե՞ չգաս: Այդ ի՞նչ եմ արել, որ ուշքի չեն եկել՝ մա՞րդ եմ սպասնել, ներկայացո՞ւմ եմ ձախողել… Ալեքսանդր Գրիգորյանն, անկախ դիմացինի հետ ունեցած անձնական հարաբերության, գործի մեջ միշտ առաջնորդվել է որակներով: Միշտ ասում էր՝ պրոֆեսիոնալ մարդկանց ամեն ինչ ներելի է: Այս օրինակն ինձ չի վերաբերում, ինձ ներելու ոչինչ չունեն, ես ուղղակի իրավիճակն եմ նկարագրում… Ես խաղաղությամբ գնացի, իսկ իրենք ինձ թիկունքով շրջվեցին ու երեք մատ ցույց տվեցին: Սա թատրոն է, ոչ թե սեփական քմահաճույքները թելադրելու վայր: Հասկանում եմ՝ որոշների համար ես լուրջ խոչընդոտ եմ: Թող որակավորում անեն ու համեմատեն ինձ ու ներկա պահին բեմում գտնվող մի քանի հոգու, եթե ես իրենցից թերի լինեմ, անձամբ ներողություն կխնդրեմ», - կոչ արեց Ի. Հարությունյանը:

Հետաքրքրվածությանը՝ արդյոք նոր գեղարվեստական ղեկավարի նշանակման դեպքում ևս մեկ քայլ կանի դեպի թատրոն, ընդգծեց.

«Միայն այն դեպքում, երբ հասկանամ, որ դիմացինս արդար մարդ է ու առաջնորդվում է ոչ թե սեփական շահերից ելնելով կամ հիշաչարությամբ, այլ՝ մասնագիտական որակների գնահատմամբ: Ես ուզում եմ առողջ մթնոլորտ վերադառնամ, ամուր ղեկավար ունենամ: Ուզում եմ այն կարգ ու կանոնում աշխատել, որը եղել է տարիներ առաջ: Միայն ես չէ, ռուսական թատրոնից հեռացած շատ դերասաններ կան, որ վերադառնալու ցանկություն ունեն»:

Ի դեպ, օրերս մամուլը գրել էր նաև այն մասին, որ Իրինա Հարությունյանը իր թեկնածությունն է ներկայացրել թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնի համար: Դերասանուհին վստահ է՝ դա իր անունը պախարակելու հերթական միջոցն է:

«Ես այդ թերթից արդեն իսկ հերքում եմ պահանջել, ասել եմ, ցույց տվեք որևէ աղբյուր, ըստ որի ձեր ինֆորմացիան ճիշտ է: Բնականաբար՝ չկարողացան: Արդեն երկրորդ անգամ իմ անունը սուտ խոսակցությունների հետ են կապում: Ու այդ խոսակցությունը որտեղի՞ց է դուրս եկել՝ բնականաբար՝ թատրոնից», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Իրինա Հարությունյանը:

Այնուամենայնիվ, դերասանուհին հուսով է ու հավատում է՝ կվերադառնա Ռուսական թատրոն: 

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 22:04 Հունահռոմեական ոճի ըմբիշները ուսումնամարզական հավաքի կմասնակցեն Ծաղկաձորում Այսօր, 21:43 «Աննա Հակոբյանի լուսանկարահանումը կառավարության շենքում իրականացվել է անձամբ վարչապետի թույլտվությամբ»․ Կառավարությունից պնդում են՝ նկարահանումը «պետական արարողակարգային նպատակով էր» Այսօր, 21:28 Հենրիխ Մխիթարյանը բուժզննման է ենթարկվել Այսօր, 21:08 Ալերգիկ ռինիտը՝ երեխաների մոտ. բուժման տարբերակներ Այսօր, 20:49 Հրազդանի տարածաշրջանում խիտ մառախուղ է Այսօր, 20:26 Ժնևում ընթանում են Իրանի և «եվրոպական եռյակի» բանակցությունները Այսօր, 20:07 Կորցրեցինք հայրենասեր, սկզբունքային, նվիրյալ քաղաքացու և գործընկերոջ․ ԱԺ «Հայաստան» խմբակցություն Այսօր, 19:58 Մենք կորցրեցինք նվիրյալ հայի և սկզբունքային ընկերոջ․ Իշխան Սաղաթելյան Այսօր, 19:52 Ցավով տեղեկացա ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական մահվան մասին․ Փաշինյան Այսօր, 19:34 Հայտնի են Անդրանիկ Մարգարյանի անվան շախմատային հուշամրցաշարի առաջատարները Այսօր, 19:16 Միրզոյանը Վաշինգտոն է մեկնում, Բլինքենի հետ է հանդիպելու Այսօր, 19:11 Լավ մարդ, լավ հայ, պայքարող տեսակ․ Լույսերի մեջ մնաս, Մհեր ջան ․․․ Տիգրան Աբրահամյան Այսօր, 19:04 Խաղաղությունը չի՛ ենթադրում ոչնչացում․ Բագրատ Սրբազան Այսօր, 18:50 Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրում վարժանք են անցկացնելու Այսօր, 18:32 Մեծագույն ցավով տեղեկացա «Հայաստան» դաշինքի անդամ Մհեր Սահակյանի մահվան մասին․ Ալեն Սիմոնյան Այսօր, 18:27 ՆԳՆ-ն՝ Երևան-Մեղրի ճանապարհին ավտոպատահարի և պատգամավորի մահվան մասին Այսօր, 18:18 Ավտովթարից մահացել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը Այսօր, 18:11 Արարատում ու Թալինում մառախուղը պահպանվում է Այսօր, 17:56 Արմեն Գրիգորյանն իրանական պատվիրակության հետ է հանդիպել Այսօր, 17:42 Կառավարությունից չեն հստակեցնում՝ մինչ խաղաղության պայմանագրի կնքո՞ւմը, թե՞ դրանից հետո են պատրաստ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը Այսօր, 17:26 Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունել է հայկական մշակույթը, ավանդույթները, Հայ Եկեղեցու պատմությունն ուսումնասիրելու նպատակով Հայաստան այցելած չինական պատվիրակությանը Այսօր, 17:14 Տիրան Խաչատրյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանական կողմը բողոք է ներկայացնելու Այսօր, 17:00 Հայ դատը քայլեր է ձեռնարկում՝ բարձրացնելու իրազեկվածությունը հայ գերիների, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ Բաքվի գործողությունների վերաբերյալ Այսօր, 16:44 Արթուր Հովհաննիսյանը վճարային տերմինալների նոր կարգավորումների և ամսական տուրքի նոր չափի վերաբերյալ աշխատանքային քննարկում է նախաձեռնել Այսօր, 16:25 Ազատամուտում հրազենային միջադեդեպ՝ ճակատագրական ելքով. կասկածյալը ձերբակալվել է Այսօր, 16:22 Հայաստանում կյանքը եռում է. Նիկոլ Փաշինյան Այսօր, 16:04 Հայաստանի կառավարությունը չի շեղվելու խաղաղության օրակարգից. տեղի է ունեցել Փաշինյան-Կոշտա հեռախոսազրույց Այսօր, 15:59 Քանաքեռ-Զեյթունում կառուցվող էլիտար շենքում վերելակն ընկել է հորանը. կա տուժած Այսօր, 15:50 Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի նախկին բուժքույրն ու դայակը պարբերաբար ֆիզիկական բռնության են ենթարկել երեխաներին Այսօր, 15:48 Իրանը դեմ է սահմանների ու տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններին. Արա Շահվերդյան Այսօր, 15:27 Երևանում հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ, շրջաններում սպասվում է թույլ ձյուն Այսօր, 14:57 Օրգանական մեղր AUREA. բիզնես՝ ընտանեկան 35 տարվա մեղվապահական ավանդույթներից (Լուսանկարներ, Տեսանյութ) Այսօր, 14:50 Ուրախացել է, որ կարող է որոշակի դրամական փոխհատուցում ստանալ. ՀՖՖ նախագահը պարտությունը ներկայացնում է հաղթանակ․ Արթուր Սողոմոնյան Այսօր, 14:43 Սիրելի՛ գորիսեցիներ, միացե՛ք արյունատվության կարևոր գործին, հանձնե՛ք արյուն, փրկենք կյանքեր. Անահիտ Ավանեսյան Այսօր, 14:41 Արտաշավանի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը դատախազը հանձնել է իրավասու դատարան Այսօր, 14:39 Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին առանց նախապայմանների է, ամբողջական և հաստատուն. Օլիվիե Դըկոտինյի Այսօր, 14:33 Հարավային Կովկասի անվտանգությունը մեզ համար շատ կարևոր է. Իրանի ԱԳՆ Այսօր, 14:23 Խորհրդարանում հյուրընկալվել է ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը Այսօր, 14:20 Քաղաքացին ինքնակամ զենք-զինամթերք է հանձնել Այսօր, 14:16 Ավելի հավանական է, որ ՀՀ-ն անդամակցի Անդրոմեդայի համաստեղությանը, քան ԵՄ անդամ դառնա. Աշոտյան (Տեսանյութ) Այսօր, 14:10 Ամոթի փոխարեն սանձարձակությունն ու այլասերությունն ազատության, իրավունքի ու համարձակության շորերը հագած պտտվում են գյուղերում ու քաղաքներում. Արշակ Սրբազան Այսօր, 14:06 Ի գիտություն Գևորգ Պապոյանի՝ առանց մաքսատուրքի ներմուծված կարագի գինը փոփոխվել է. 12-ամսում թանկացել է 9.1%-ով, իսկ միայն դեկտեմբերին՝ 5.5%-ով Այսօր, 13:47 Թուրքիան ԵԱՏՄ-ին չի կարող փոխարինել. դա զառանցանքի ժանրից է. Պատգամավոր Այսօր, 13:44 ԵԱՏՄ-ից դուրս գալու որոշում չկա. Ֆինանսների նախարար Այսօր, 13:37 ԵՄ-ից չեմ տեսել որևէ ակնարկ, որ ապագայում ՀՀ-ն կարող է դառնալ ԵՄ անդամ. իշխանությունը մոլորեցնում է ժողովրդին. Խաչատրյան (Տեսանյութ) Այսօր, 13:27 Արտոնյալ խմբերում չընդգրկված քաղաքացիները տրանսպորտային քարտ կարող են ձեռք բերել մետրոպոլիտենի 10 կայարանների ինքնասպասարկման տերմինալներից Այսօր, 13:23 ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթացի մեկնարկի վերաբերյալ ՌԴ-ն պետք է ճիշտ ձևավորի ակնկալիքները. ծայրահեղության մեջ ընկնել չարժի. ՔՊ-ական պատգամավոր Այսօր, 13:10 ՊԵԿ նախագահն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության մի շարք կարևոր հարցեր Այսօր, 12:42 Կառավարության օրակարգում ԵԱՏՄ անդամակցությունից դուրս գալու հարց չկա, մենք չենք մտածում ԵԱՏՄ-ն փոխարինել ինչ-որ բանով, ուզում ենք լինել անկախ. Պապոյան (Տեսանյութ) Այսօր, 12:29 ԵՄ-ին անդամակցելու անհեռանկար շրջադարձը շեղելու է մեր ուշադրությունը և եվրոպական անհասանելի քաղցրաբլիթներով բթացնելու է մեր զգոնությունն օրհասական վտանգներից. Արա Այվազյան Այսօր, 12:24 ԲԴԽ որոշմամբ դատավոր Նարեկ Բադալյանին հայտարարվեց խիստ նկատողություն. Տեսանյութ Այսօր, 12:16 Նոր Գեղիում տղամարդը խոհանոցային դանակով հարվածել և սպանել է հարևանին Այսօր, 12:12 Այս տարի Սուրբ Սարգսի տոնը նշվելու է փետրվարի 15-ին Այսօր, 11:59 ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները կարևոր ուղղություն է, ԱՄՆ-ի հետ էլ գնում ենք ռազմավարական գործընկերության. Պապոյան Այսօր, 11:49 Հունվարի 12-ին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա, 15 քաղաքացու ցուցաբերվել է համապատասխան օգնություն Այսօր, 11:43 Սևանի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին Այսօր, 11:39 Հայտնի է դարձել երեկ Վանաձորում երթուղայինի վթարից տուժած 12 անձանց ինքնությունը Այսօր, 11:33 Հոգով ձեզ հետ ենք և ուժ ենք մաղթում այս ողբերգական պահին. Փաշինյանը զորակցության խոսքեր է հղել ԱՄՆ-ում հրդեհներից տուժածներին Այսօր, 11:26 «Եռաբլուրից» գողացված ծաղիկները վաճառել են Հյուսիսային պողոտայում՝ մեկ հատը 500-ից 1000 դրամով. երկու հոգի կալանավորվել է Այսօր, 11:23 ՀՀ-ում տնտեսության ամենաթույլ կողմերից մեկը որակյալ մասնագետներն են, չկա մի ընկերություն, որ մասնագետի խնդիր չունի. Էկոնոմիկայի նախարար Այսօր, 11:11 Տիգրան Ավինյանը փոխհատուցել է ԱՄՆ գործուղման հետ կապված թռիչքի ծախսերը Այսօր, 11:04 Հայաստանի ճակատագիրը գտնվում է մտավոր առումով ոչ ադեկվատ մարդու ձեռքում. Լևոն Զուրաբյան Այսօր, 10:56 «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի գործարկման պարագայում Շիրակի «Չոր նավահանգիստ» արդյունաբերական պարկ ծրագիրը խիստ իրագործելի է. Պապոյան Այսօր, 10:45 2024-ին նախարարության աշխատանքը և մեր տնտեսական ցուցանիշները պետք է գնահատենք դրական. Պապոյան Այսօր, 10:39 Փաշինյանն իր անճաշակ ու հակաէսթետիկ փոդքասթները լրացնելու համար հիմա էլ անցել է այլասերված շուոների. Զոհրաբյան (Տեսանյութ) Այսօր, 10:27 Նիկոլ Փաշինյանը գիտեր, թե ինչու էին իր տերերը 2018-ին ՀՀ-ում հեղաշրջում անում ու իրեն բերում իշխանության. Մկրտչյայն (Տեսանյութ) Այսօր, 10:06 «Խաղաղության խաչմերուկ»-ը հաղորդակցության բարելավման և կենսական կապերի վերաբացման նախաձեռնություն է. Ջոն Ինյարիտու Այսօր, 09:53 Ավելի վատ բան ասեմ՝ առաջարկը կխմբագրվի և տակը կմնա միայն ՀՀ սպառազինության քվոտավորումը, սահմանափակումն ու վերահսկումը․ Աբրահամյան Այսօր, 09:41 Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնն է Այսօր, 09:39 Լարսը բաց է Այսօր, 09:37 Շիրակի մարզում և Թալինի տարածաշրջանում մառախուղ է 12/01/2025 22:48 Վթար՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կա տուժած 12/01/2025 20:40 Արթիկի, Անիի, Թալինի, Աբովյանի, Արարատի տարածաշրջաններում մառախուղ է 12/01/2025 18:56 Տաշիրի և Ստեփանավանի տարածաշրջաններից զինվորական ծառայության մեկնեցին առաջին նորակոչիկները 12/01/2025 17:02 Վանաձորում երթուղային «Գազել» է վթարվել. կա 12 վիրավոր 12/01/2025 16:39 Եթե 2018 թ. հեղափոխությունից հետո գնայինք ժողովրդի մղումներն իրականացնելու ճանապարհով, կործանարար կլիներ մեր պետության համար. Փաշինյան 12/01/2025 15:16 Դատական իշխանության օրը Սրբուհի Գալյանը կարևորել է կանխատեսելի արդարադատության հիմքերի ստեղծման անհրաժեշտությունը 12/01/2025 13:41 Խաղաղությունը կառուցում են ու մենք կառուցում ենք խաղաղություն. Փաշինյան 12/01/2025 13:38 Армяне всего мира, гуляют так красиво. Նիկոլ Փաշինյանը գրառում է արել 12/01/2025 13:30 Ձյուն, մառախուղ. Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը 12/01/2025 12:43 Կանխվել է Վերին Խոտանան գյուղի հարակից տարածքում բռնկված հրդեհի տարածումը դեպի անտառային հատված 12/01/2025 12:05 Հրդեհի ահազանգ` Հյուսիսային պողոտայում 12/01/2025 11:18 Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է. Փաշինյան 12/01/2025 11:11 Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինաշխատանքներով պայմանավորված՝ կկատարվեն պայթեցման աշխատանքներ 12/01/2025 10:25 Փրկարարներն օգնության են հասել Ծաղկաձորից ոտքով Բջնի գյուղ ուղևորված լեռնագնացներին 12/01/2025 10:20 Շիրակում, Թալինի տարածաշրջանում, Հրազդան, Չարենցավան, Սևան, Գավառ քաղաքներում և Երևան-Սևան ավտոճանապարհին մառախուղ է 11/01/2025 22:22 «Եվ ես նորից ուզում եմ վերադառնալ իրական Հայաստանի գաղափարախոսությանն ու հայեցակարգին»․ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն էր` տնտեսության վերաբերյալ 11/01/2025 21:12 Մանկական ռոզեոլա կամ վարդացան. երբեմն շփոթում են այլ հիվանդությունների հետ 11/01/2025 20:52 Կանգնած ենք հրդեհից տուժածների կողքին. Ամերիկայի հայկական համագումարը հայտարարություն է տարածել 11/01/2025 20:27 Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնում. մի քանի կիլոմետրանոց հատվածում բախվել է 27 մեքենա 11/01/2025 20:08 Հրդեհ Սյունիքի Վերին Խոտանան գյուղի վերջնամասում․ կրակի մարմանը մասնակցել են բնակիչները 11/01/2025 19:50 Բիչախչյանը գոլ է խփել 11/01/2025 19:36 Թրամփը հանդիպել է Ցուկերբերգի հետ 11/01/2025 19:13 Սպիտակ քաղաքից 1 կմ դեպի հյուսիս երկրաշարժ է գրանցվել 11/01/2025 18:51 Փառատոնների, սնուփ դոգերի, հեծանիվների ու հազար տեսակ անմտությունների վրա միլիոններ վատնող կառավարությունը փող «չունի» զինծառայողների բազային աշխատավարձի բարձրացման համար․ Մանուկյան 11/01/2025 18:35 Ինչպե՞ս պայքարել վերին շնչուղիների վարակի դեմ 11/01/2025 18:22 Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները թուլացել են 11/01/2025 18:03 Աբովյանի ճանապարհներին մառախուղ է 11/01/2025 17:45 Թե ինչպես մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայանը երեկվա իրադարձություններից տեսանյութ է հրապարակել 11/01/2025 17:30 Փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնում 5 մեքենայի մասնակցությամբ վթարից