20/06/2018 09:58
«Ժամանակ». Նազիկ Ամիրյանը ԵԿՄ նախագահի պաշտոնի հավակնորդների թվում է
«Ժամանակ» թերթը գրում է, որ իր տեղեկություններով՝ Մանվել Գրիգորյանի կինը` Նազիկ Ամիրյանը, ամուսնու կալանավորումից հետո զանգահարել է ԵԿՄ տարածքային կառույցների ղեկավարներին և հարցրել` դուք մեզ հե՞տ եք: Եթե նկատի ունենանք, որ Նազիկ Ամիրյանը ևս կարող է առաջիկա օրերին, եթե ոչ ժամերին կալանավորվել, մեզ հետ լինելու հարցը հնչում է որպես իրենց հետ կալանավայր գնալու ցանկություն:
«ԵԿՄ տարածքային կառույցների ղեկավարները պատասխանել են, որ իրենք կազմակերպության հետ են և ստեղծված իրավիճակում ճիշտ են համարում ԵԿՄ արտահերթ համագումարի անցկացումը՝ ստեղծված իրավիճակը քննարկելու և ԵԿՄ նոր ղեկավար ընտրելու համար:
Ըստ որոշ տեղեկությունների՝ Նազիկ Ամիրյանը ևս ԵԿՄ նախագահի պաշտոնի հավակնորդների թվում է», - գրում է թերթը: