20/06/2018 16:13
Սահմանային լարվածություն կա. ՊԲ-ն ամբողջովին վերահսկում է իրավիճակը. ԱԱԽ քարտուղար
Արցախում սահմանային որոշակի լարվածություն կա, սակայն այն շատ չի տարբերվում նախկինում եղած լարվածություններից, «Ազատություն» ռ/կ ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Ադրբեջանը շարունակում է շարժ կատարել առաջին գծում, որին ամբողջովին հետևում է Պաշտպանության բանակը, որպեսզի հանկարծ թույլ չտա որևէ գործողություն: Ընդհանուր առմամբ լարվածությունը որոշակի առումով ավելացել է, սակայն Պաշտպանության բանակն ընդհանուր վերահսկում է իրավիճակն ու իր առջև դրված ցանկացած խնդիր պատրաստ է կատարել», - ասաց Արմեն Գրիգորյանը: