20/06/2018 13:59
Ադրբեջանցի հողագործների գործունեությունը, շնորհիվ «ազատարար» Հասանովի, վտանգված է. Արծրուն Հովհաննիսյան
Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը «շնորհավորել» է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին սեփական տարածքում, սեփական տասնյակ հազարավոր կիլոմետրերի հողատարածքների «ազատագրման» կապակցությամբ։
«Մեկ իրողության փաստում միայն՝ ադրբեջանցի հողագործների և հովիվների գործունեությունը, որը շուրջ 25 տարի անվտանգ էր, այլևս շնորհիվ «ազատարար» Հասանովի վտանգված է, շեշտում եմ, շնորհիվ ադրբեջանական բանակի ազատարար նախարարի», - Facebook-ի իր էջում գրել է Ա.Հովհաննիսյանը:
Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Նախիջևանի հատվածում ադրբեջանական բանակը «ազատագրել է 11 հազար հեկտար տարածք, որը գտնվում էր հայկական օկուպացիայի ներքո»:
«Սա կարևոր գործողություն էր: Կարևորը՝ մենք ստացել ենք դեպի Լաչին ճանապարհի վերահսկողությունը», - նշել է նա: