20/06/2018 18:19
Կոլեկտիվը կանգնել է, որ չգրեմ. Ամատունի Վիրաբյանը աշխատանքից ազատման դիմում չի գրել
Աշխատանքից ազատման դիմում չեմ գրել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:
«Տարածքային կառավարման և զարգացման նախարարն է ինձնից պահանջել, որ դիմում գրեմ», - նշեց Վիրաբյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ այս պահին արխիվի ղեկավարության հետ քննարկում են հարցը.
«Կոլեկտիվը դեմ է, որ ես գրեմ, բոլորը կանգնել են, որ չգրեմ», - հավելեց նա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՏԿԶ նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով վարչական վարույթ է հարուցվել «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի նկատմամբ:
Վիրաբյանն էլ ընդգծել էր, որ օրենքի խախտում չի իրականացրել: