20/06/2018 16:23
Դեռ պլաններ են, մտքերի փոխանակում. Արմեն Գրիգորյանը` ՍՈւ-30ՍՄ կործանիչների հնարավոր ձեռքբերման մասին
Նոր իշխանությունը, պաշտպանության նախարարությունը նպատակ ունի զարգացնել ՀՀ ԶՈւ ավիացիան, «Ազատություն» ռ/կ ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն` անդրադառնալով ՍՈւ-30ՍՄ կործանիչների հնարավոր ձեռքբերման մասին քննարկումներին:
«Ես հուսով եմ, որ հնարավորինս շատ արագ մենք վերջնական եզրահանգման հնարավորություն կունենանք, հականալու համար և′ ռեսուրսները, և′ դրա հնարավոր օգտագործումը, և′ ինչպես դրանք կարող են բարձրացնել Հայաստանի բանակի մարտունակությունը: Այս պահին դրանք ավելի շատ պլաններ են, մտքերի փոխանակում», - ասաց Արմեն Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ռուսական «Коммерант»-ը գրել էր, որ ՌԴ-ն պատրաստվում է Հայասանին բազմաֆունկցիոնալ ՍՈւ-30ՍՄ կործաանիչներ մատակարարել ավելի շուտ քան 2024թ.-ը: