20/06/2018 13:28
Նավթի համաշխարհային գները նվազում են
Նավթի համաշխարհային գները՝ Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում, նվազել են, փոխանցում է «Казинформ»-ը:
Brent ապրանքանիշի հուլիսի մատակարարումների ֆյուչերսների գինը Լոնդոնի ICE Futures բորսայում նվազել է 0.26 դոլարով՝ մինչև 75.08 դոլար՝ մեկ բարելի դիմաց:
WTI տեսակի նավթի հունիսի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 0,78 դոլարով՝ մինչև 65.07 դոլար մեկ բարելի դիմաց: