Իրինա Հարությունյանին Ֆրեդ Դավթյանը հետ չի ընդունել թատրոն. տնօրենն առաջնորդվում է մասնագիտական որակներո՞վ, թե՞ անձնական հարաբերություններով. մեկնաբանում է դերասանուհին

20/06/2018 19:02

Իրինա Հարությունյանին Ֆրեդ Դավթյանը հետ չի ընդունել թատրոն. տնօրենն առաջնորդվում է մասնագիտական որակներո՞վ, թե՞ անձնական հարաբերություններով. մեկնաբանում է դերասանուհին


Հայաստանի միակ Ռուսական թատրոնում՝ Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկականում, վերջին շրջանում լարված իրավիճակ է: Շուրջ 50 տարվա գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի մահից հետո արդեն գրեթե 8 ամիս է՝ թատրոնն առանց գեղարվեստական ղեկավարի է մնացել: Ներկա պահին թափուր մնացած այդ պաշտոնի համար պայքարում են ռեժիսոր Նորա Գրիգորյանն (Ալեքսանդր Գրիգորյանի դուստրը) ու տվյալ թատրոնի դերասան Ռոբերտ Հակոբյանը: Նկատելի է, որ պայքարը գործնական դաշտից տեղափոխվել է նաև անձնական հարթություն, քանի որ իր հարցազրույցներում դերասան թեկնածուն հաճախ է շեշտում՝ ինքը պայքարելու է այդ պաշտոնի համար, քանի որ մյուս հավակնորդը թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի դուստրն է:

Aysor.am-ի հետ զրույցում գնահատելով ստեղծված վիճակը՝ թատրոնի նախկին «բնակիչ» ՀՀ Վաստակավոր արտիստուհի Իրինա Հարությունյանը նկատեց՝ ամեն ինչ շատ վատ է:

«Իմ կարծիքով գեղարվեստական ղեկավարի հարցը պետք էր շուտ լուծել, բայց նախկին իշխանությունն (նկատի ունի՝ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին՝ հեղ.) իր հերթական սխալ որոշումը կայացրեց: Դա խաղացանկային թատրոն է, ու ստեղծագործական թիմի յուրաքանչյուր անդամ պարտադիր պետք է վերահսկողություն ունենա: Որքանով տեղեկացված եմ մամուլից՝ թատրոնում այնպիսի իրավիճակ է տիրում, որը հարիր չէ այդ թատրոնին: Այնտեղ ոչ թե պայքար, այլ պատերազմ է գնում: Ափսոսանք եմ ապրում, երբ տեսնում եմ, որ այս թատրոնի բարձր համբավը կարող է անկում ապրել», - ափսոսանքով նշեց մեր զրուցակիցը:

Նկատառմանը, որ թատրոնի պատասխանատվությունն այս ընթացքում ստանձնել է տնօրեն Ֆրեդ Դավթյանը, ինչը պետք է որ նշանակի, որ այնտեղ արտիստներն ինքնագործունեությամբ չեն զբաղվում, պատասխանեց.

«Ես գտնում եմ՝ եթե տնօրենը թույլ է տվել, որ թատրոնն այսօր հասնի այս վիճակին, ապա այնտեղ ղեկավարություն, տնօրեն ընդհանրապես չկա: Տարիների ընթացքում այս թատրոնում տարբեր տարաձայնություններ են եղել, բայց թատրոնն ունեցել է ղեկավար, որը կարողացել է ձեռքը խփել սեղանին ու այդ ամենին վերջ դնել: Ալեքսանդր Սամսոնիչն էլ էր լսում բոլորին, բայց վճռորոշ խոսքը պարտադիր իրենն էր լինում: Նա ղեկավար է, իր պատասխանատվությունն այսօր ամենամեծն է, չպետք է թողնի, որ ներքին կոնֆլիկտը զարգանա: Այսօրվա դրությամբ երկրի առաջատար թատրոններից մեկը կանգնել է կործանման եզրին միայն այն պատճառով, որ երկու հոգի ընդհանուր հայտարարի չեն կարողանում գալ»:

Անդրադառնալով նախկին գործընկեր երկու թեկնածուներին՝ դերասանուհին ընդգծեց՝ նրանցից և ոչ մեկին չի տեսնում Ռուսական թատրոնի ղեկին:

«Ստեղծված վիճակը պետք է ռեալ գնահատել: Եթե այսօր նրանց համար այդ պաշտոնը կռվախնձոր է դարձել, ոչ թե պայքար, այլ պատերազմ, ուրեմն իրենցից ոչ մեկը չպետք է հայտնվի թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում… Ալեքսանդր Սամսոնիչի մահից հետո հարցազրույցի ժամանակ ասել եմ՝ չեմ էլ պատկերացնում, թե ով կարող է իրեն փոխարինել այս թատրոնում: Այստեղ պետք է լինի նոր մտածելակերպով, թարմ ու պայծառ մտքով մեկը: Ճիշտ է՝ դժվար կլինի այս վիճակում կառավարել ու վերակենդանացնել թատրոնը, բայց կարծում եմ՝ մեր ասպարեզում այդպիսի մեկը կգտնվի», - նշեց նա:

Ըստ կանոնակարգի՝ թատրոնների գեղարվեստական ղեկավարների և գլխավոր ռեժիսորների նշանակումները իրականացնում են թատերական կոլեկտիվն ու թատրոնի ղեկավար կազմը, Մշակույթի նախարարությունը մրցույթով նշանակում և ազատում է միայն թատրոնների տնօրեններին: Իրինա Հարությունյանը հույս հայտնեց՝ Մշակույթի նախարարն այս անգամ իրավիճակին այլ կերպ կարձագանքի:

«Չի կարելի, որ նախարարությունը կարևոր այդ առաքելությունը թողնի միայն դերասանների հայեցողությանը: Բնականա է, որ թատրոնի դերասանը չի կարող իրավիճակն օբյեկտիվ գնահատել, տարաձայնություններ կլինեն, կոլեկտիվում մարդիկ որոշակի քմահաճույքներ ու պառակտումներ կունենան, կարող են նաև զուտ անձնական համակրանքով առաջնորդվել: Նաև տնօրենը պետք է հստակ դիրքորոշում ունենա, ոչ թե ասի՝ ով լինի, նրա հետ էլ կաշխատեմ», - հավելեց մեր զրուցակիցը:

15 տարի աշխատելով Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում՝ Իրինա Հարությունյանը սեփական դիմումի համաձայն 2013 թվականին հեռացավ այնտեղից: Պատճառը որոշակի տարաձայնություններն էին: Հարցին՝ արդյոք դերասանուհին չի կարոտում մայր թատրոնն ու չի ցանկանում վերադառնալ այնտեղ, վրդովված պատասխանեց.

«Մարտ ամսին անձամբ առաջին քայլն արեցի ու փորձեցի թատրոն վերադառնալ. գնացել եմ տնօրենի մոտ, ով ինձ գործի չընդունեց անհեթեթ պատճառաբանությամբ՝ հաստիք չկա: Պատկերացնո՞ւմ եք, միակ ռուսական թատրոնն այսօր դերասանի հաստիք չունի: Տպավորություն է՝ ռուսախոս դերասանները, վաստակավոր, պրոֆեսիոնալ արտիստներն ամեն քայլի են հանդիպում: Ես նրա ոչ մի բառին չհավատացի, այդ մասին իրեն էլ եմ ասել: Նաև ասել եմ՝ դիմումս մակագրի, գրի, որ հաստիք չլինելու պատճառով ես թատրոն չեմ կարող վերադառնալ: Բնականաբար՝ հրաժարվեց, ու ինձ ուղղորդեց դեպի Մշակույթի նախարարություն»:

Պարզվում է՝ Ֆրեդ Դավթյանը միայն հաստիքի պատճառաբանությամբ չի սահմանափակվել: Չհամոզելով դերասանուհուն՝ հիշեցրել է՝ նա թատրոնից սկանդալով է հեռացել: Բայց թե ի՞նչ կապ ունեն մասնագիտական հմտություններն ու անձնական հարաբերությունները՝ այլ հարց է: ՀՀ Վաստակավոր արտիստուհին հասկանում է, թե որտեղ է թաքնված, այսպես ասած, շան գլուխը:

«Ֆրեդ Դավթյանն ինձ ասում է՝ մի քիչ էլ սպասիր, կոլեկտիվը դեռ ուշքի չի եկել քո գնալուց հետո: Թող նոր գեղարվեստական ղեկավար գա, ինքը կորոշի՝ դու գա՞ս, թե՞ չգաս: Այդ ի՞նչ եմ արել, որ ուշքի չեն եկել՝ մա՞րդ եմ սպասնել, ներկայացո՞ւմ եմ ձախողել… Ալեքսանդր Գրիգորյանն, անկախ դիմացինի հետ ունեցած անձնական հարաբերության, գործի մեջ միշտ առաջնորդվել է որակներով: Միշտ ասում էր՝ պրոֆեսիոնալ մարդկանց ամեն ինչ ներելի է: Այս օրինակն ինձ չի վերաբերում, ինձ ներելու ոչինչ չունեն, ես ուղղակի իրավիճակն եմ նկարագրում… Ես խաղաղությամբ գնացի, իսկ իրենք ինձ թիկունքով շրջվեցին ու երեք մատ ցույց տվեցին: Սա թատրոն է, ոչ թե սեփական քմահաճույքները թելադրելու վայր: Հասկանում եմ՝ որոշների համար ես լուրջ խոչընդոտ եմ: Թող որակավորում անեն ու համեմատեն ինձ ու ներկա պահին բեմում գտնվող մի քանի հոգու, եթե ես իրենցից թերի լինեմ, անձամբ ներողություն կխնդրեմ», - կոչ արեց Ի. Հարությունյանը:

Հետաքրքրվածությանը՝ արդյոք նոր գեղարվեստական ղեկավարի նշանակման դեպքում ևս մեկ քայլ կանի դեպի թատրոն, ընդգծեց.

«Միայն այն դեպքում, երբ հասկանամ, որ դիմացինս արդար մարդ է ու առաջնորդվում է ոչ թե սեփական շահերից ելնելով կամ հիշաչարությամբ, այլ՝ մասնագիտական որակների գնահատմամբ: Ես ուզում եմ առողջ մթնոլորտ վերադառնամ, ամուր ղեկավար ունենամ: Ուզում եմ այն կարգ ու կանոնում աշխատել, որը եղել է տարիներ առաջ: Միայն ես չէ, ռուսական թատրոնից հեռացած շատ դերասաններ կան, որ վերադառնալու ցանկություն ունեն»:

Ի դեպ, օրերս մամուլը գրել էր նաև այն մասին, որ Իրինա Հարությունյանը իր թեկնածությունն է ներկայացրել թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնի համար: Դերասանուհին վստահ է՝ դա իր անունը պախարակելու հերթական միջոցն է:

«Ես այդ թերթից արդեն իսկ հերքում եմ պահանջել, ասել եմ, ցույց տվեք որևէ աղբյուր, ըստ որի ձեր ինֆորմացիան ճիշտ է: Բնականաբար՝ չկարողացան: Արդեն երկրորդ անգամ իմ անունը սուտ խոսակցությունների հետ են կապում: Ու այդ խոսակցությունը որտեղի՞ց է դուրս եկել՝ բնականաբար՝ թատրոնից», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Իրինա Հարությունյանը:

Այնուամենայնիվ, դերասանուհին հուսով է ու հավատում է՝ կվերադառնա Ռուսական թատրոն: 

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 14:08 Արարատ Միրզոյանը հրավիրվել է Մոսկվա. Սերգեյ Լավրով Այսօր, 13:52 Ու՞մ են խաբում ՀՀ իշխանությունները՝ Եվրամիությա՞նը, թե՞ ԵԱՏՄ-ին. Մարուքյան Այսօր, 13:48 Մհեր Սահակյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա վաղը՝ Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում Այսօր, 13:47 Հանրային ակցիա կանցկացվի հայ գերիների ազատ արձակման պահանջով Այսօր, 13:42 Որտե՞ղ է գրված, որ ինչ-որ պաշտոնում պարտադիր պետք է տղամարդ լինի. որոշ դեպքերում կանայք աշխատասիրությամբ տղամարդկանցից առաջ են. Նախարար (Տեսանյութ) Այսօր, 13:30 Երևանում 17-ամյա երիտասարդ է ձերբակալվել Այսօր, 13:27 Ակտիվացնելով Էլեկտրոնային ծանուցումը և տուգանքը վճարելով 15 օրվա ընթացքում՝ վարորդները կօգտվեն 20 և 30 տոկոս բոնուսային նվազեցումներից. ՆԳՆ Այսօր, 13:23 Արտակարգ իրավիճակի 3-րդ մակարդակից անցել ենք 2-րդին. Գլենդելի քաղաքապետը հրդեհից մանրամասներ է ներկայացրել Այսօր, 13:18 Աննա Հակոբյանի հետ ունենք աշխատանքային հարաբերություններ. իսկ ինչպիսի՞ն պետք է լինեն առաջին տիկնոջ հետ հարաբերությունները. Նախարար (Տեսանյութ) Այսօր, 13:07 ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության զարգացումը Երևանի ինքնիշխան իրավունքն է. Պեսկով Այսօր, 13:04 Հայաստանի և Իրանի տնտեսական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա. Գևորգ Պապոյան Այսօր, 12:59 Մեր խնդիրն է՝ մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ, իսկ խաղաղության օրակարգի հարցերի հետ կապված փոփոխելու ոչ մի բան չկա. Գալյան (Տեսանյութ) Այսօր, 12:48 Բաքվի դեպքերից 35 տարի անց էլ, այնտեղ են գտնվում մի քանի տասնյակ հայեր. Թանդիլյան Այսօր, 12:42 Ճիշտն ասած՝ չգիտեմ, թե ինչ է նշանակում «պատերի տակ վնգստացող դատավորներ». Սրբուհի Գալյան (Տեսանյութ) Այսօր, 12:27 Խոր ցավով տեղեկացա Մհեր Սահակյանի մահվան մասին. Վլադիմիր Վարդանյան Այսօր, 12:10 Ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի՝ ԱԺ-ում կբացվի սգո հուշամատյան Այսօր, 12:04 Երաշխավորված գիտական նախագծերի ֆինանսավորումը կմեկնարկի փետրվարից Այսօր, 11:58 Լավ ապրել, նախ և առաջ, նշանակում է ունենալ սեփական հայրենիք-պետությունը և շատ սիրել այն. Արտակ Զաքարյան Այսօր, 11:52 Տարածաշրջանի մարտահրավերներն առանցքային են դարձնում ՀՀ և ԻԻՀ միջև համագործակցության զարգացումն ու խորացումն ամենատարբեր ոլորտներում Այսօր, 11:49 Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` դեկտեմբերի հաշվետվությունը Այսօր, 11:43 Հիմնվել են հոնի և նռան 5.8 հեկտար ինտենսիվ այգիներ. Նիկոլ Փաշինյան Այսօր, 11:41 2025-ին ԲՏԱՆ-ի համար առաջնահերթ են համարվելու այն ծրագրերը, որոնց հիմքում ընկած է արհեստական բանականության զարգացումը. Հայրապետյան Այսօր, 11:37 Մհեր Սահակյանը նվիրյալ հայ էր, արժանապատիվ մարդ՝ սկզբունքային ու հայրենասեր. Արմեն Չարչյան Այսօր, 11:35 Նոր հնարավորություններ՝ QR կոդերով վճարումների համար. Կենտրոնական բանկ Այսօր, 11:26 ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ ՀՀ տարածք տեղափոխելու դեպք Այսօր, 11:20 Երևանում 50-ամյա տղամարդը ձերբակալվել է ապօրինի զենք-զինամթերք և թմրանյութ պահելու համար Այսօր, 11:15 «Զավեշտի ժանրից է». Ավանեսյանը հումորով ու հանգիստ է վերաբերվում իրեն պաշտոնից հեռացնելու մասին ամեն շաբաթ շրջանառվող լուրերին Այսօր, 11:05 Անվտանգային երաշխիքներ, ռազմական օգնություն չի տրամադրվելու. Սուրեն Սարգսյանը պարզաբանում է՝ ԱՄՆ-ՀՀ ռազմավարական գործընկերությունն ինչ է ենթադրում Այսօր, 11:01 Հրազդանի կիրճում «Opel»-ը կողաշրջվել է. կան տուժածներ Այսօր, 10:55 Լավ ապրել հնարավոր չէ, երբ թշնամին անընդհատ սպառնում է, որ կհարձակվի. դա ամեոբայի երջանկություն է.Հովհաննիսյան Այսօր, 10:46 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա Այսօր, 10:43 Հայաստանում սուր շնչառական վարակների առումով անհանգստացնող խնդիր չունենք. Անահիտ Ավանեսյան Այսօր, 10:38 Թրամփը հայտարարել է` ծրագրում է «շատ արագ» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Այսօր, 10:33 Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա՝ հետևելու Ա․ Մարգարյանի հուշամրցաշարի ընթացքին Այսօր, 10:20 ՀՀ-Ադրբեջան բանակցություններում կարևոր է խուսափել ուժի կիրառման սպառնալիքներից. ԵՄ խոսնակ Այսօր, 10:09 Ազատությունից զրկված անձանց նկատմամբ դրսևորվել է խտրական վերաբերմունք, կատարել են արտաժամյա աշխատանքներ, հայտնաբերվել են ժամկետանց դեղորայք. ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Այսօր, 10:03 Հովիկ Աղազարյանը գրեթե կասկած չունի՝ առաջիկա ամիսներին վարչապետը հրաժարական է տալու. Ազատություն Այսօր, 09:45 Աննա Վարդապետյանի հրամաններով Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ Այսօր, 09:31 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:25 Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Այսօր, 09:24 Աբովյանի, Արարատի, Թալինի տարածաշրջաններում մառախուղ է Այսօր, 09:22 «Ժողովուրդ». Ինչու է թունաքիմիկատների բիզնեսը ոսկոր դարձել թե՛ ներկրողների և թե՛ կառավարության կոկորդում Այսօր, 09:20 «Փաստ». ՔՊ-ն չի կարողանում նույնիսկ իր կողմից և իր համար փոխած օրենքը հասկանալ ու կիրառել Այսօր, 09:19 «Ժողովուրդ». Փաստորեն Հայկ Սարգսյանը փայտանյութ ներկրողների հետ բիզնես հետաքրքրություններ է ձևավորել Այսօր, 09:18 «Հրապարակ». Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովը նորից լսումներ է անելու Այսօր, 09:16 «Փաստ». Հայկ Սարգսյանը տևական ժամանակ ցանկություն ունի դառնալ ՇՄ նախարար Այսօր, 09:15 «Ժողովուրդ». Փաշինյանն իր ձեռքով հերոսացրած պաշտոնյաներին մեկիկ-մեկիկ մեղադրյալ ու կոռուպցիոներ է դարձնում Այսօր, 09:12 «Փաստ». Փաշինյանն ու Ալիևը ակտիվ «ուղիղ կապի» մեջ են Այսօր, 09:10 «Հրապարակ». Կապանի Սբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու խաչի քավորը դարձել է Գևորգ Փարսյանի հարազատ եղբայրը՝ փոխարինելով Ռոբերտ Ղուկասյանին Այսօր, 09:09 «Փաստ». Չեխական կասկածելի մի կազմակերպություն շարունակում է Ադրբեջանին տրամադրել Հայաստանի հանքարդյունաբերության մասին տվյալներ Այսօր, 09:07 «Ժողովուրդ». Երևանի միակ մանկական առողջարանը հատկացվել է ֆրանսիական մի ընկերության, որը պետք է բնակելի համալիր կառուցի Այսօր, 09:05 «Հրապարակ». Ո՞վ է Փաշինյանի այլընտրանքային ԱԱԾ տնօրենը Այսօր, 09:03 Լավ ապրել նշանակում է շատ աշխատել, շատ վաստակել, շատ ծախսել․ Փաշինյան Այսօր, 09:00 Այսօր Վաշինգտոնում Միրզոյանը և Բլինքենը կտորագրեն ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը 13/01/2025 23:24 Փաշինյանը զբաղված է կործանարար ինքնախաբեության ներշնչանքով․ ՀԱԿ փոխնախագահ 13/01/2025 23:00 Մհեր Սահակյանը հայրենասեր հայ երիտասարդի վառ օրինակ էր․ Ռոբերտ Քոչարյան 13/01/2025 22:33 Անեմիա.oգնու՞մ է արդյոք հատուկ սննդակարգը 13/01/2025 22:17 Սպասվում է թույլ ձյուն 13/01/2025 22:04 Հունահռոմեական ոճի ըմբիշները ուսումնամարզական հավաքի կմասնակցեն Ծաղկաձորում 13/01/2025 21:43 «Աննա Հակոբյանի լուսանկարահանումը կառավարության շենքում իրականացվել է անձամբ վարչապետի թույլտվությամբ»․ Կառավարությունից պնդում են՝ նկարահանումը «պետական արարողակարգային նպատակով էր» 13/01/2025 21:28 Հենրիխ Մխիթարյանը բուժզննման է ենթարկվել 13/01/2025 21:08 Ալերգիկ ռինիտը՝ երեխաների մոտ. բուժման տարբերակներ 13/01/2025 20:49 Հրազդանի տարածաշրջանում խիտ մառախուղ է 13/01/2025 20:26 Ժնևում ընթանում են Իրանի և «եվրոպական եռյակի» բանակցությունները 13/01/2025 20:07 Կորցրեցինք հայրենասեր, սկզբունքային, նվիրյալ քաղաքացու և գործընկերոջ․ ԱԺ «Հայաստան» խմբակցություն 13/01/2025 19:58 Մենք կորցրեցինք նվիրյալ հայի և սկզբունքային ընկերոջ․ Իշխան Սաղաթելյան 13/01/2025 19:52 Ցավով տեղեկացա ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական մահվան մասին․ Փաշինյան 13/01/2025 19:34 Հայտնի են Անդրանիկ Մարգարյանի անվան շախմատային հուշամրցաշարի առաջատարները 13/01/2025 19:16 Միրզոյանը Վաշինգտոն է մեկնում, Բլինքենի հետ է հանդիպելու 13/01/2025 19:11 Լավ մարդ, լավ հայ, պայքարող տեսակ․ Լույսերի մեջ մնաս, Մհեր ջան ․․․ Տիգրան Աբրահամյան 13/01/2025 19:04 Խաղաղությունը չի՛ ենթադրում ոչնչացում․ Բագրատ Սրբազան 13/01/2025 18:50 Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրում վարժանք են անցկացնելու 13/01/2025 18:32 Մեծագույն ցավով տեղեկացա «Հայաստան» դաշինքի անդամ Մհեր Սահակյանի մահվան մասին․ Ալեն Սիմոնյան 13/01/2025 18:27 ՆԳՆ-ն՝ Երևան-Մեղրի ճանապարհին ավտոպատահարի և պատգամավորի մահվան մասին 13/01/2025 18:18 Ավտովթարից մահացել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը 13/01/2025 18:11 Արարատում ու Թալինում մառախուղը պահպանվում է 13/01/2025 17:56 Արմեն Գրիգորյանն իրանական պատվիրակության հետ է հանդիպել 13/01/2025 17:42 Կառավարությունից չեն հստակեցնում՝ մինչ խաղաղության պայմանագրի կնքո՞ւմը, թե՞ դրանից հետո են պատրաստ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը 13/01/2025 17:26 Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունել է հայկական մշակույթը, ավանդույթները, Հայ Եկեղեցու պատմությունն ուսումնասիրելու նպատակով Հայաստան այցելած չինական պատվիրակությանը 13/01/2025 17:14 Տիրան Խաչատրյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանական կողմը բողոք է ներկայացնելու 13/01/2025 17:00 Հայ դատը քայլեր է ձեռնարկում՝ բարձրացնելու իրազեկվածությունը հայ գերիների, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ Բաքվի գործողությունների վերաբերյալ 13/01/2025 16:44 Արթուր Հովհաննիսյանը վճարային տերմինալների նոր կարգավորումների և ամսական տուրքի նոր չափի վերաբերյալ աշխատանքային քննարկում է նախաձեռնել 13/01/2025 16:25 Ազատամուտում հրազենային միջադեդեպ՝ ճակատագրական ելքով. կասկածյալը ձերբակալվել է 13/01/2025 16:22 Հայաստանում կյանքը եռում է. Նիկոլ Փաշինյան 13/01/2025 16:04 Հայաստանի կառավարությունը չի շեղվելու խաղաղության օրակարգից. տեղի է ունեցել Փաշինյան-Կոշտա հեռախոսազրույց 13/01/2025 15:59 Քանաքեռ-Զեյթունում կառուցվող էլիտար շենքում վերելակն ընկել է հորանը. կա տուժած 13/01/2025 15:50 Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի նախկին բուժքույրն ու դայակը պարբերաբար ֆիզիկական բռնության են ենթարկել երեխաներին 13/01/2025 15:48 Իրանը դեմ է սահմանների ու տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններին. Արա Շահվերդյան 13/01/2025 15:27 Երևանում հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ, շրջաններում սպասվում է թույլ ձյուն 13/01/2025 14:57 Օրգանական մեղր AUREA. բիզնես՝ ընտանեկան 35 տարվա մեղվապահական ավանդույթներից (Լուսանկարներ, Տեսանյութ) 13/01/2025 14:50 Ուրախացել է, որ կարող է որոշակի դրամական փոխհատուցում ստանալ. ՀՖՖ նախագահը պարտությունը ներկայացնում է հաղթանակ․ Արթուր Սողոմոնյան 13/01/2025 14:43 Սիրելի՛ գորիսեցիներ, միացե՛ք արյունատվության կարևոր գործին, հանձնե՛ք արյուն, փրկենք կյանքեր. Անահիտ Ավանեսյան 13/01/2025 14:41 Արտաշավանի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը դատախազը հանձնել է իրավասու դատարան 13/01/2025 14:39 Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին առանց նախապայմանների է, ամբողջական և հաստատուն. Օլիվիե Դըկոտինյի 13/01/2025 14:33 Հարավային Կովկասի անվտանգությունը մեզ համար շատ կարևոր է. Իրանի ԱԳՆ 13/01/2025 14:23 Խորհրդարանում հյուրընկալվել է ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը 13/01/2025 14:20 Քաղաքացին ինքնակամ զենք-զինամթերք է հանձնել 13/01/2025 14:16 Ավելի հավանական է, որ ՀՀ-ն անդամակցի Անդրոմեդայի համաստեղությանը, քան ԵՄ անդամ դառնա. Աշոտյան (Տեսանյութ) 13/01/2025 14:10 Ամոթի փոխարեն սանձարձակությունն ու այլասերությունն ազատության, իրավունքի ու համարձակության շորերը հագած պտտվում են գյուղերում ու քաղաքներում. Արշակ Սրբազան 13/01/2025 14:06 Ի գիտություն Գևորգ Պապոյանի՝ առանց մաքսատուրքի ներմուծված կարագի գինը փոփոխվել է. 12-ամսում թանկացել է 9.1%-ով, իսկ միայն դեկտեմբերին՝ 5.5%-ով