21/06/2018 09:35
ԱԳ նախարարը բացահայտ սաբոտաժ է սկսել Նիկոլ Փաշինյանի կառավարության դեմ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը բացահայտ սաբոտաժ է սկսել Նիկոլ Փաշինյանի կառավարության դեմ: Բանն այն է, որ թավշյա հեղափոխության հաղթանակից հետո Հայաստանի միջազգային վարկանիշը բավական աճել է, և հիմա ՀՀ ԱԳՆ-ն պետք է ջանք ու եռանդ չխնայեր քայլեր անելու, որպեսզի բարձր վարկանիշը պահպանվեր:
ԱԳ նախարարը պետք է հանձնարարական տար հայաստանյան դեսպանատներին, որպեսզի դիվանագետներն օտարերկրացի պաշտոնյաների հետ իրենց հանդիպումներում ներկայանցնեն նոր Հայաստանում ստեղծված իրավիճակը, դրական փոփոխությունները շեշտելու Հայաստանի տարբերությունը Ադրբեջանից` որպես անվտանգության խնդիր: Միաժամանակ նախարարն ինքը պետք է իր հանդիպումներում մշտապես խոսեր այս թեմայով:
Բայց արի ու տես, որ, ընդհակառակը, որևէ քայլ չի արվում: Պատճառը դժվար չէ ենթադրել. տեսակետ կա, որ սա կազմակերպված սաբոտաժ է, որում իր դերակատարությունն ունի նախագահ Արմեն Սարգսյանը. ի վերջո, Զոհրաբ ՄՆացականյանը նրա կադրն է: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Մնացականյանը դեռ 1993թ մշտապես աշխատել է Արմեն Սարգսյանի հետ: Ասում են՝ ԱԳ նախարարի պաշտոնում նրա հայտնվելը ևս Սարգսյանի շնորհիվ է»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում