21/06/2018 15:42
Թուրքիան պատասխան մաքսային տուրքեր սահմանեց ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների վրա
Թուրքիայի կառավարությունը որոշում է ընդունել լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ-ից ներմուծվող 22 անուն ապրանքի վրա: Այս մասին NTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է հանրապետության էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին:
«ԱՄՆ-ի կողմից սահմանված ներմուծման մաքսերի պատճառով Թուրքիայի վրա լրացուցիչ բեռնվածությունը կկազմի մոտ 260 մլն դոլար: Այս կորուստները փոխհատուցելու համար մենք որոշեցինք հունիսի 21-ից մոտ 300 մլն դոլար ընդհանուր գումարի լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ-ից ներմուծվող 22 ապրանքի վրա», - ասել է նախարարը: