22/06/2018 10:13
ԱԱԾ հատուկ գործողությունների արդյունքում տեղեկություններ կան 200 կգ. ոսկու ձուլակտորների հայտնաբերման մասին. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Տարբեր տեղեկություններ են ստացվում ԱԱԾ հատուկ գործողությունների արդյունքում նախկին պաշտոնյաներին պատկանող բնակարաններից և տարածքներից ոսկու ձուլակտորների հայտնաբերման մասին:
Խոսքը մոտ 200 կգ ոսկու մասին է, որից միայն 50 կգ-ը պատկանել է Մանվել Գրիգորյանին: Հայ պաշտոնյաները ոսկին դիտարկել են խնայողությունների և հարստության կուտակման ու պահպանման առավել հուսալի միջոց՝ երբեք չմտածելով, որ այն մի օր կարող է դառնալ հանրային սեփականություն»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում