22/06/2018 21:21
ԱՄՆ-ը Ճապոնիային խնդրել է դադարեցնել նավթի ներմուծումն Իրանից
ԱՄՆ-ը նավթի ճապոնացի գնորդներին խնդրել Է դադարեցնել գնումներն իրանցի մատակարարներից՝ կապված Իրանի դեմ նոր պատժամիջոցների հետ, գրել Է Bloomberg գործակալությունը` հղում անելով իրադրությանը ծանոթ աղբյուրներին:
Այս շաբաթ երկու երկրների կառավարությունների միջև կայացած բանակցությունների արդյունքներով՝ վերջնական որոշում չի ընդունվել իրանական նավթի գնումների վերաբերյալ, սակայն քննարկումները շարունակվում են, հայտնել են աղբյուրները:
Ճապոնիայի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարարությունում նավթի քաղաքականության պատախանատու Տակասի Յամադան հրաժարվել Է մեկնաբանություններից, քանի որ բանակցությունները դեռ շարունակվում են, ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցիչը ևս հրաժարվել Է մեկնաբանություններ տալ:
Ճապոնիայի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարարության տվյալներով՝ երկիրն օրական 172 հազար բարել նավթ է ներմուծել Իրանից, ինչը կազմել է երկրի այդ հումքի պահանջմունքի 5,3 տոկոսը: