23/06/2018 10:00
«Հրապարակ». Առաջիկայում թոշակ, աշխատավարձ չի բարձրանա. Նախարար
«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպե՞ս է բյուջեի վիճակը՝ հարցրինք ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին։ «Ասեմ՝ իմանաք, որ մենք ունենք կայացած ինստիտուտ՝ ի դեմս մեր հարկաբյուջետային համակարգի, և եթե ուշադրություն դարձնեք, ապա ոչ միայն վերջին հեղափոխության, այլև վերջին 10-15 տարիների ընթացքում կատարված իրադարձությունների ընթացքում համակարգն իր բնականոն հունից չի շեղվել, բարեբախտաբար, և ռիսկեր չկան։ Ասեմ նաև, որ մինչ հեղափոխությունը առաջանցիկ տեմպերով էր եկամտային մասը կատարվում, այսինքն՝ բավականին լավ վիճակ էր»։
Նախորդ իշխանությունների՞ն ենք պարտական։ «Կարծում եմ, մենք՝ բոլորով, իրար հետ պարտական ենք մեր հարկ վճարողներին»։ Իսկ ե՞րբ եք բարձրացնելու թոշակ-աշխատավարձ՝ ժողովուրդը սպասում է։ «Այդ որոշումները պետք է լինեն հավասարակշռված ու հաշվեկշռված և ո՛չ մեկանգամյա»։ Իսկ առաջիկայում կարո՞ղ ենք նման բան ակնկալել։ «Իհարկե՝ ոչ»»։