23/06/2018 11:05
Ասկերանի «Միրզաջան» կոչվող տեղամասից «Զինվորի բաժին» գրառմամբ պահածոների դատարկ տարաներ են հայտնաբերվել
Հունիսի 21-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի քրեական հետախուզության և ԱԱԾ Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները, համատեղ իրականացված ստուգման արդյունքում, Ասկերան քաղաքի «Միրզաջան» կոչվող տեղամասից հայտնաբերել են «Զինվորի բաժին» գրառմամբ 25 հատ մսի և 229 հատ տարբեր տեսակի պահածոների դատարկ տարաներ, հայտնում են Արցախի Հանրապետության ոստիկանությունից:
Հայտնաբերվել է նաև 8 հատ ստվարաթղթե տուփ՝ «Գյումրու թիվ 20 դպրոց գուլպաներ», «Գյումրին Ձեզ հետ է», «Հայ զինվորին», «Պատիվ Հայ զինվորի», «Զինվորի բաժին» գրառումներով: