23/06/2018 14:10
Ռուսաստանում վառելիքի թանկացմանը զուգահեռ տուր-ուղեգրերը ևս կթանկանան
Վառելիքի գնի աճը Ռուսաստանում կարող է դառնալ զբոսաշրջային ուղեգրերի 10 տոկոսով թանկացման պատճառ, հայտնում է OANews-ը:
ՌԴ Տուրիզմի Դաշնային գործակալության ղեկավար Դմիտրի Գորինի խոսքով՝ գնաճը կանդրադառնա ոչ միայն տեղական, այլև՝ արտասահմանյան ուղեգրերի վրա:
Զբոսաշրջային ուղեգրերի գնի աճը նկատվում է արդեն ընթացիկ տարվա սկզբից: Եթե վառելիքի թանկացման գործընթացը կանգ չառնի, ապա ուղեգրերի արժեքն առնվազն 10 տոկոսով կարող է թանկանալ: Տուրօպերատորներն այդ ենթադրությունները դեռ չեն մեկնաբանել: