23/06/2018 12:06
Նավթի համաշխարհային գներն աճում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է «Казинформ»-ը:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի օգոստոսի մատակարարումների ֆյուչերսների գինն աճել է 2,5 դոլարով՝ հասնելով մինչև 75,55 դոլար մեկ բարելի դիմաց:
WTI տեսակի նավթի հունիսի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) աճել է 3,04 դոլարով և կազմում 68.58 դոլար մեկ բարելի դիմաց: