23/06/2018 10:15
1 միլիոն 419 հազար դրամ. ՀՖՖ-ն տուգանել է «Շիրակ» ակումբին
Տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը:
ՀՖՖ կարգապահական կոմիտեն քննարկել է «Շիրակ» ակումբի համար սահմանված տուգնաքները 30 օր չմուծելու հարցը:
Որոշվել է` «ՀՖՖ-ի կարգապահական կանոնագրքի 15-րդ հոդվածի 33-րդ կետի համաձայն` «Շիրակ ՖԱ» ակումբին տուգանել 1 միլիոն 419 000 դրամով»:
Հիշեցնենք՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Հայաստանի առաջնությունում հանդես եկող «Շիրակ» ակումբին պայմանավորված խաղի փորձի պատճառաբանությամբ զրկել էր 12 միավորից, ինչն էլ, իր հերթին, ակումբին զրկել էր չեմպիոն դառնալու հնարավորությունից։
«Շիրակ» ակումբը ՀՖՖ-ի որոշումը համարում է ապօրինի և բոյկոտ է հայտարարել ՀՖՖ-ին՝ դուրս գալով Հայաստանի առաջնությունից: