25/06/2018 09:51
Էրդողանը հայտարարել է նախագահի պաշտոնում վերընտրվելու մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 24-ի երեկոյան հայտարարել է քվեարկության առաջին փուլի արդյունքներով պաշտոնում վերընտրվելու մասին, հայտնում է Anadolu-ն:
Ընդ որում թուրք առաջնորդը հղում է արել ընտրությունների ոչ պաշտոնական տվյալներին, որոնք ավելի վաղ հրապարակել էին թուրքական ԶԼՄ-ները:
Դրանք վկայում են, որ Էրդողանը հավաքել է ձայների ավելի քան 50 տոկոսը՝ մեծ առավելության հասնելով մրցակիցների նկատմամբ:
Նա նաև ընդգծել է, որ մասնակցության և կազմակերպվածության առումով՝ Թուրքան ժողովրդականության դասեր կարող է տալ ամբողջ աշխարհին: