25/06/2018 17:15
Մանվել Գրիգորյանի կնոջը ձերբակալելու որոշում է կայացվել
ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի կնոջը ձերբակալելու որոշում է կայացվել, Aysor.am-ին տեղեկացնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից։
«Մանվել Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում քննությունն իրականացնող քննիչի կողմից որոշում է կայացվել ձերբակալել Նազիկ Ամիրյանին», - փոխանցեցին ՀՔԾ-ից։
Մեր հարցին, թե ե՞րբ է ձերբակալվելու Նազիկ Ամիրյանը, ՀՔԾ-ից պատասխանեցին, որ նախաքննության շրջանակներում որևէ այլ տեղեկություն չեն կարող փոխանցել։
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ այս գործի շրջանակներում առանձնապես խոշոր չափի գույք յուրացնելու մեղադրանք էր առաջադրվել Մանվել գրիգորյանի որդու՝ Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի նկատմամբ։ Նա չէր ձերբակալվել, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր ստորագրություն չհեռանալու մասին։