26/06/2018 18:26
Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել հունիսին ուժեղ քամու ու կարկուտի հետևանքների վերացման հարցով
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 26-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել հունիս ամսին քամու և տեղացած կարկուտի հետևանքների վերացման օպերատիվ շտաբի մի խումբ անդամների հետ՝ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորությամբ, տեղեկացնում են Արցախի նախագահի մամուլի գրասենյակից:
Անդրադարձ է կատարվել իրականացվող աշխատանքների ընթացքին և մի շարք անելիքներին, որոնց պատշաճ կատարման ուղղությամբ Արցախի նախագահը տվել է համապատասխան հանձնարարականներ: