26/06/2018 19:50
Ավստրիայում ուղևորատար գնացքը դուրս է եկել գծերից
Ավստրիայում ուղևորատար գնացքը դւորս է եկել գծերից, ինչի հետևանքով կարող էր տուժել մինչև 80 մարդ, այդ թվում երեխաներ, հայտնում է РИА Новости-ն:
Պորտալը հայտնում է, որ միջադեպը տեղի է ունեցել Սանկտ Պյոլտեն քաղաքի մոտ։ Գնացքի երկու վագոն դուրս է եկել գծերից նեղ երկաթգծային ուղու վրա, որը միացնում է Սանկտ Պյոլտեն ու Մարիացել քաղաքները։
Հրշեջ ծառայության ներկայացուցիչ Ֆրանց Ռեսպերգերը հայտնել է, որ գնացքում մի քանի տասնյակ մարդ կար, գերազանցաբար՝ երեխաներ։ Նախնական տվյալներով՝ մի մարդ ծանր վիրավորում է ստացել։