27/06/2018 20:29
ՌԴ բանկերին բաժին է հասնում վարկառուների եկամտի 35 տոկոսը
Ռուսաստանցիների պարտային ծանրաբեռնվածությունը տարվա սկզբից հասել է նվազագույնի: Այժմ բնակչությունը վարկերի վճարման համար ծախսում է եկամտի 35 տոկոսը:
Ինչպես հայտնում է «Известия»-ն, 2017 թվականի նույն ժամանակահատվածում ցուցանիշը կազմում էր 38 տոկոս, իսկ 2018-ին՝ 40:
Մինչդեռ՝ վերլուծական կազմակերպությունների տվյալով, նախորդ տարվա արդյունքներով Ռուսաստանի բնակիչների իրական գումարային եկամուտները կրճատվել են: