28/06/2018 09:48
Բերման էին ենթարկել Ֆլեշի Բարսեղի ընկերության տնօրենին. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով` երեկ բերման են ենթարկել գործարար Բարսեղ Բեգլարյանի` Ֆլեշի Բարսեղի ընկերության տնօրենին: Մեր աղբյուրի փոխանցմամբ` իրեն ուղղված բոլոր հարցերին տնօրենը պատասխանել է. «Ես ոչինչ չգիտեմ, ինձ ոնց ասել են, այդպես էլ արել եմ, էլ հարցեր մի տվեք»:
Նկատենք, որ Սերժ Սարգսյանը Ֆլեշի Բարսեղի ընտանիքի քավորն է, և նրանք հաճախ են իրար հետ շախմատ խաղում»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում