28/06/2018 10:17
Տիգրան Մուկուչյանը պատրաստ է աշխատել իրեն քննադատողների հետ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը ղեկավարում է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Հանձնաժողովում ներգրավված են մի շարք հայտնի ու անհայտ հ/կ-ների ներկայացուցիչներ: Հանձնաժողովում է նաև ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, ում գործունեությունը նախորդ ընտրությունների ժամանակ եղել է թե՛ քաղաքացիական հասարակության և թե՛ ընդդիմության քննադատության թիրախում:
Նա քննադատվել է նաև վերոնշյալ հ/կ ներկայացուցիչների, ինչպես նաև ՔՊ-ի կողմից, որի ներկայացուցիչն այս դեպքում առաջին փոխվարչապետն է:
«Փաստը» ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին հարցրեց` այս պարագայում ինչպե՞ս է պատկերացնում համագործակցությունն ու աշխատանքը նրանց հետ: Տ. Մուկուչյանը կարճ պատասխան տվեց. «Շատ նորմալ և աշխատանքային»: Հետաքրքրվեցինք` հաշվի առնելով ընտրությունների նախկին փորձը, ԿԸՀ-ն կոնկրետ առաջարկներ անելո՞ւ է, պատասխանեց. «Չեմ բացառում, որ կարող են լինել նաև նման առաջարկություններ»: ԿԸՀ նախագահը առայժմ չցանկացավ բացել փակագծերը` նշելով, որ աշխատանքային գործընթաց է»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում