29/06/2018 14:47
Բրիտանական ԿԲ-ն հիշեցնում է կրիպտոարժույթների ռիսկերի մասին
Կրիպտոարժույթները չափազանց շատ են տատանվում և ունեն խարդախության բարձր ռիսկ, նաև կարող են իմիջային ռիսկեր առաջացնել այն ընկերությունների համար, որոնք ներդրում կկատարեն այդ սեգմենտում, ասվում է Անգլիայի Բանկի նամակում՝ ուղղված բանկերին և ապահովագրական ընկերություններին:
«Պրոդուկտների ցանկը և շուկայի մասնակիցների թիվը, որոնք կապված են կրիպտոակտիվներով, բարձր տեմպերով են աճում: Կրիպտոակտիվները գոյության կարճ ժամանակում ցուցաբերել են բարձր գնային տատանում և համեմատական անորոշություն», -ասվում է փաստաթղթում: