29/06/2018 09:52
Վազգեն Մանուկյան. Հիմա ինքը վարչապետ է և պետք է ծանոթանա, թե դա աշխարհում ինչ գործընթաց է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ չի բացառվում, որ առաջիկայում Վազգեն Մանուկյանն այլևս չղեկավարի Հանրային խորհուրդը:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե դուք կրկին հավակնո՞ւմ եք Հանրային խորհրդի նախագահի պաշտոնին, Մանուկյանը պատասխանել է. «Երբ խորհրդի 45 անդամներն ընտրվեն, վարչապետը կնշանակի խորհրդի նախագահ»: Իսկ հարցին, թե ինքներդ ցանկություն ունե՞ք նորից աշխատելու, պարոն Մանուկյանը նշել է. «Նայած` ինչ խնդիրներ կդրվեն Հանրային խորհրդի առջև: Ես կուզեի շարունակել, բայց եթե ընտրությունները լինեն, մեր կուսակցությունը գուցե մասնակցի, և հնարավոր է… ես ավելի լավ կլինի` զբաղվեմ այդ գործերով: Կերևա ապագայում»: Ինչ վերաբերում է Հանրային խորհրդի հասցեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկինում հնչեցրած քննադատություններին, Մանուկյանն ասել է. «Դա կարևոր չի: Հիմա ինքը վարչապետ է և պետք է ծանոթանա, թե դա աշխարհում ինչ գործընթաց է: Եվ օրենքը պարտադրում է, որպեսզի ձևավորվի նոր Հանրային խորհուրդ: Որոշում ընդունողը կառավարությունն է»: