29/06/2018 15:01
Ռուսաստանի միջազգային պահուստները նվազել են
Մեկ շաբաթում Ռուսաստանի միջազգային պահուստները նվազել են 1,3 տոկոսով և հունիսի 22-ի դրությամբ կազմել 456,3 մլրդ դոլար՝ հունիսի 15-ի 462.4 մլրդ դոլարի դիմաց, հայտնում է Ռուսաստանի Բանկը:
«Միջազգային պահուստների ծավալը շաբաթվա ընթացքում կրճատվել է 6,1 միլիարդ դոլարով կամ 1.3 տոկոսով և հունիսի 22-ի դրությամբ կազմում է 456,3 միլիարդ դոլար», - ասել են ԿԲ-ից:
Ռուսաստանի միջազգային (ոսկով) պահուստներն իրենցից ներկայացնում են բարձր իրացվելիություն ունեցող արտասահմանյան ակտիվներ, դրանք գտնվում են Ռուսաստանի բանկի և կառավարության տրամադրության տակ: