29/06/2018 16:17
Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 29-ին ընդունել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանին, տեղեկացնում են ԱՀ նախագահի լրատվական ծառայությունից:
Քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների միջև կապերի հետագա խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք: