29/06/2018 17:29
Բակո Սահակյանը Հայաստանի Ամերիկյան համալսարանի նախագահի հետ քննարկել է Արցախի պետհամալսարանի նոր մասնաշենքի կառուցումը
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 29-ին ընդունել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանին և փոխնախագահ Աշոտ Ղազարյանին, տեղեկացնում են Արցախի նախագահի մամուլի գրասենյակից:
Քննարկվել են Արցախի պետական համալսարանի նոր գլխավոր մասնաշենքի կառուցման և մի շարք այլ նախագծերի իրականացման հետ կապված հարցեր:
Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Հայաստանի Ամերիկյան համալսարանին՝ Արցախին մշտապես սատարելու համար՝ այդ աջակցությունը համարելով պահանջված և կարևոր: