29/06/2018 12:07
Նավթի համաշխարհային գներն աճում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է «Казинформ»-ը:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի օգոստոսի մատակարարումների ֆյուչերսների գինն աճել է 0,23 դոլարով՝ հասնելով մինչև 77,85 դոլար մեկ բարելի դիմաց:
WTI տեսակի նավթի հունիսի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) աճել է 0,69 դոլարով և կազմում 73.45 դոլար մեկ բարելի դիմաց: