30/06/2018 13:08
Արցախի հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարն ազատվել է պաշտոնից
Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 30-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Վազգեն Միքայելյանն ազատվել է Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարի պարտականությունները ժամանակավորապես վերապահվել են բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարի առաջին տեղակալ Արթուր Գաբրիելյանին։