30/06/2018 12:44
էլեկտրաէներգիայի սակագինն ամենաքիչը կարելի է այսօր իջեցնել 4-5 դրամով. անկախ փորձագետ
էլեկտրաէներգիայի սակագինն իջեցնելու տեղ կա, լրագրողների հետ զրույցում ասաց անկախ էներգետիկ փորձագետ Էդվարդ Արզումանյանը, ով մասնակցում է այսօր ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանի նախաձեռնած կլոր սեղանի շուրջ հանդիպում-քննարկմանը:
Նա ընդգծեց, որ արդեն մեկ ու կես տարի է համագործակցում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ.
«Անընդհատ վիճել եմ, ապացուցել եմ, որ տեղ կա ու մատով ցույց եմ տվել, թե որտեղից կարելի է անել, որպեսզի էլետրաէներգիայի արտադրությունը, տեղափոխումը, բաշխումը, սպառողներին մատակարարելը լինի հուսալի և շահավետ», - նշեց նա:
Արզումանյանն ընդծեց, որ էլցանցերում չարդարացված կորուստների վերլուծությունը ցույց է տվեց՝ այնտեղ կան ռեզերվներ, և այնտեղ աշխատող մարդկանցից է կախված, որ այդ կորուստների պատճառները վեր հանելով՝ կարողանան դրանք վերացնել։
Դիտարկմանն, ունի արդյոք հաշվարկներ, թե ունեք որքանով կարելի է նվազեցնել փորձագետը նշեց.
«էլեկտրաէներգիայի սակագինն ամենաքիչը կարելի է այսօր իջեցնել 4-5 դրամով, իսկ հետագայում տեսնենք՝ ինչպես կլինի»։