02/07/2018 15:11
Վարչապետի կոչից հետո զինծառայությունից խուսափած 156 հոգի ներկայացել է ու պատրաստ է ծառայելու. Արտակ Դավթյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին՝ վերադառնալ հայրենիք ու կատարել պարտքը հայկական բանակում, հետևողներ կան։
«Կոչից հետո ունենք մոտ 300 քաղաքացի այս պահին, որից նվազագույնը 156 հոգին նախկինում զինծառայությունից խուսափածներն են, ովքեր ներկայացել են ու պատրաստ են իրենց ծառայությանը», - այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։
Նա նշեց, որ տվյալ զորակոչիկների համար նույն հավասար սկզբունքներն են, ինչը կազմակերպվում է մնացած բոլոր զորակոչիկների համար։
«Որևէ խնդիր այս պահի դրությամբ չկա», - ասաց նա։