03/07/2018 09:34
Ոստիկանության ներքին զորքերը կծառայեն սահմանին. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը որոշել է ոստիկանության ներքին զորքերին ուղարկել սահման՝ ծառայելու։ Չնայած «Ներքին զորքերի մասին» օրենքով ներքին զորքերի խնդիրներից է նաև «պաշտպանությանը մասնակցելը», սակայն նախկին իշխանությունը նրանց օգտագործել է ընդդիմադիր հավաքները ճնշելու համար։ Շաբաթ օրը Վալերի Օսիպյանը հանդիպել է ստորաբաժանման հետ և հայտնել, որ ՊՆ-ից առաջարկ է ստացել ու համաձայնել, թեև որոշումը Նիկոլ Փաշինյանինն է։
Միայն մեկ ստորաբաժանումն է դժգոհություն հայտնել։ Օսիպյանն ասել է, որ օգոստոսի 15-ից 15-օրյա հերթափոխով կգործուղվեն Արցախ՝ սահմանները պաշտպանելու, այդ օրերի համար նաև հավելավճար կստանան։ Ոստիկանությունից հաստատեցին հանդիպման փաստը, ասացին, որ երբ լինի նման որոշում, կհրապարակեն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում